Վերագործարկվում է ուղիղ բանակցային ֆորմատը․ մեկ ֆորմատը բավարար չէ հարցերը լուծելու համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արեգ Քոչինյանը՝ անդրադառնալով Թբիլիսիում կայացած Բայրամով-Միրզոյան հանդիպմանը:
Քաղաքագետի խոսքով՝ Թբիլիսին միշտ եղել է հայ-ադրբեջանական փորձագիտական և քաղհասարակության հանդիպման վայր, այս հանդիպումը ևս տրամաբանական էր:
Ըստ Քոչինյանի, եթե հայկական կողմը համակերպվում է, որ Մինսկի խումբը չկա, Մխ ձևաչափի դերը ստանձնում է ռուս-թուրքական ձևաչափը․ «Մի շարք ուժային կենտրոններ չեն համաձայնվելու, որ լինի հայ-ադրբեջանական ուղիղ ձևաչափ: Արևմուտքի համար հայ-ադրբեջանական ուղիղ ձևաչափը ռուս-թուրքական ձևաչափը զսպելու շանս է: ԱՄՆ-ն կարող է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հրավիրել Վաշինգտոն հանդիպման ՄԽ ձևաչափով, սա կլինի հստակ ուղերձ: Երրորդ ուժի դերի խնդրին ենք անընդհատ բախվում, դեգերումների մեջ ենք: Եթե Հայաստանը փորձի չգնալ զիջումների, հետո շատ տրագիկ է լինելու»: