Tuesday, 29 11 2022
01:06
Մունդիալ-2022․ Իրանը պարտվեց․ Անգլիան և ԱՄՆ-ը 1/8-րդ եզրափակչում են
01:00
Չինաստանն Իսրայելին և Թուրքիային կոչ է անում դադարեցնել հարձակումները Սիրիայի վրա
Ներկայացվել են Հայաստանում թրաֆիքինգի ենթարկված անձանց հիմնահարցերը
Վահագն Ալեքսանյանը և Գևորգ Պապոյանը նշանակվել են ՔՊ Վարչության փոխնախագահներ
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը 300 հզ դոլար է տրամադրել Դադիանի իշխանների ամրոցի վերականգնմանը
Ռումբի ահազանգ՝ «Զվարթնոց» օդանավակայանում
00:30
ԱՄՆ-ն Եվրոպային ստիպում է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Չինաստանի հանդեպ
00:15
Գնաճն Իսպանիայում նոյեմբերին անսպասելիորեն դանդաղել է
Ղրղզստանն ու Ուզբեկստանը սահմանազատման պայմանագիր են ստորագրել
23:45
Եվրոպան պաշտպանական արդյունաբերության համար նյութերի դեֆիցիտ ունի. Euractiv
23:30
Սմոգը պարուրել է Հնդկաստանի մայրաքաղաքը, օդի աղտոտվածությունը հասել է «սաստիկ» մակարդակի
Հունվար-սեպտեմբերին ՌԴ պետբյուջեի եկամուտներն աճել են 10 տոկոսով
Գրիգոր Մինասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի աջակցությունը դատավարական օրենսդրության կատարելագործման գործում
23:00
Իրանի նախագահն օտարերկրյա զորքերի դուրսբերումը տարածաշրջանի անվտանգության երաշխիք է համարել
Հոկտեմբերին անշարժ գույքի առուվաճառքի 3826 գործարք է իրականացվել
22:40
Մեկնարկել է Էմանուել Մակրոնի եռօրյա պետական այցն ԱՄՆ
Պետպատվերի շրջանակներում 4000 դեպքով մատուցվել է վերականգնողական ծառայություն
Փարիզը կարող է պաշտպանական ոլորտում աջակցել, եթե այդպիսի դիմում ստացվի Երևանից
Վարչապետը նոր օգնական ունի
Մարդակեր Քոչարյանը ախորժակ ունի, լծակ չունի. «Հայաստան» դաշինքը ավարտված է
Ավինյանի՝ ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահի և Երևանի փոխքաղաքապետի պաշտոնների համատեղումը չի հակասում օրենքին. պարզաբանում
Հնդկաստանի համար հարավկովկասյան ուղղությունը ինստիտուցիոնալ բնույթ ստացավ 44-օրյա պատերազմից հետո
Առաջնահերթություն է տեսչական մարմինների աշխատանքի որակի արդյունավետության բարձրացումը
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացվել է տարածաշրջանում առկա մարտահրավերները
Արցախում արձանագրվել է հրադադարի խախտման մեկ դեպք, կա 2 վիրավոր․ ՌԴ ՊՆ
Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ Նոր Խարբերդ գյուղում․ կա տուժած
Նախագահն ուղերձ է հղել Հեռուստատեսության աշխատողի օրվա առթիվ
21:00
Մունդիալ-2022․ Նիդեռլանդներն ու Սենեգալը դուրս եկան 1/8-րդ եզրափակիչ
Արտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնում. քաղաքացիները տարհանվել են

Բոլթոնի անկեղծությունն ու «ոգևորությունը» Հայաստանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի՝ CNN-ի եթերում օրերս արած հայտարարությունը բավականին «ոգևորված» արձագանք է առաջացրել Հայաստանի հասարակական-քաղաքական որոշ շրջանակներում, որոնք 2018 թվականից ի վեր «դավանել» են միտք, թե Հայաստանում տեղի է ունեցել արևմտյան գունավոր հեղափոխություն: Բոլթոնն ամերիկյան լրատվամիջոցի հետ հարցազրույցում պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Դոնալդ Թրամփը հեղաշրջում էր պատրաստում 2021 թվականի հունվարին՝ երբ իշխանությունը պետք է փոխանցվեր Բայդենին, ու այդ նկատառումով էլ տեղի ունեցան Կապիտոլիումի դեպքերը, պատասխանել է, որ Թրամփը չուներ հեղաշրջում պատրաստելու համար բավարար մտավոր պատրաստվածություն, նա չէր կարող լուծել այդպիսի խնդիրներ:

Բոլթոնն այդ համատեքստում ասել է, որ ինքն այդ կարծիքին է, քանի որ գիտե, թե ինչ աշխատանք է հեղաշրջում կազմակերպելը, որովհետև տարիներ առաջ արել է դա երկրներից մեկում՝ մասնակցել հեղաշրջման կազմակերպման, որն ըստ Բոլթոնի շատ մեծ ու աշխատատար գործ է: Ահա այդ հայտարարությունը Հայաստանում տվել է «առիթ» կամ ուղիղ խոսելու, կամ տարբեր կերպ ակնարկելու, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն իրականում արևմտյան գունավոր հեղափոխություն էր, պարզապես այս դեպքում «Սորոսը»՝ Բոլթոնն է, կամ Բոլթոնը «Սորոսի ապացույց»: Ինքը Բոլթոնը որևէ կերպ չի էլ ակնարկել, թե ինչ երկրի մասին է խոսքը, և ընդհանրապես ինչ ժամանակահատվածի մասին:

Բանն այն է, որ ամերիկացի գերփորձված դիվանագետը աշխատել է ոչ միայն նախագահ Թրամփի աշխատակազմում: Բոլթոնն ամերիկյան քաղաքականության հնաբնակներից է և ունի աշխատանքի փորձ ԱՄՆ այլ Հանրապետական նախագահների վարչակազմերում էլ: Ըստ այդմ, նրա արտահայտությունը միանգամայն կարող է վերաբերել այդ ժամանակներից որևէ մեկին, և ավելին՝ ո՞վ է ասել, թե Բոլթոնը նկատի է ունեցել լոկ այն փուլը, երբ ինքը եղել է պաշտոնյա: Ավելին, եթե նա իսկապես մասնակցել է արտերկրում հեղաշրջման կազմակերպման, ապա մեծ հավանականությամբ դա առավել հարմար կլիներ ԱՄՆ-ում ֆորմալ իմաստով պաշտոն չունենալու պարագայում, ինչը նաև ինչ-ինչ անհարթությունների դեպքում Միացյալ Նահանգներին կազատեր ավելորդ պատասխանատվությունից: Այդ առումով, ակնառու է, որ Բոլթոնի խոսքը հայաստանյան որոշ հասարակական-քաղաքական կամ մեդիա-փորձագիտական շրջանակներին տվել է պարզապես ցանկալին իրականության տեղ դիտարկելու առիթ, դրա համար օգտագործելով նաև 2018 թվականի հոկտեմբերին Ջոն Բոլթոնի այցը Կովկաս: Նա իր պաշտոնը զբաղեցրել է 2018-2019  թվականներին, հեռացել 2019-ի աշնանը: 2018-ի հոկտեմբերին ԱՄՆ նախագահի խորհրդականն այցելեց Բաքու, Թբիլիսի, Երևան: Երևանում օրինակ հիշարժան է նրա հայտարարությունը, թե կարող եք ձեռք բերել ամերիկյան սպառազինություն, դա որակով է, քան ռուսականը: Իհարկե պաշտոնական Երևանը ավելի ուշ անդրադառնալով դրան նշում էր, որ ամերիկյան կողմը այդ հայտարարությունից բացի չի արել կոնկրետ որևէ առաջարկ:

Բոլթոնը Երևանում խոսել էր նաև մեկ այլ թեմայի մասին, անելով բավականին նուրբ արտահայտություն՝  «Ազատության» ամերիկյան ռադիոկայանի հայաստանյան ծառայությանը տված հարցազրույցում: Նա ասել էր, թե Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը հարցրել է՝ արդյո՞ք նա պատկերացնում է Հայաստանում հեղափոխության հաջողության «գաղտնիքը»: Սա իհարկե բառացի մեջբերում չէ, սակայն այս դեպքում կարևորն իհարկե իմաստն է: Միաժամանակ այն բավականին հարաբերական է դառնում, եթե նկատենք մի շատ էական հանգամանք՝ կապված Բոլթոնի ռեգիոնալ այցի հետ: Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնը 2018 թվականի հոկտեմբերին Կովկաս է այցելել Մոսկվայով՝ ռեգիոն ժամանելով այնտեղից: Իսկ այնտեղ Բոլթոնը հանդիպումներ ունեցավ ՌԴ քաղաքական ղեկավարության հետ, ընդհուպ նախագահ Պուտինի: Ավելին, այստեղ անհրաժեշտ է թերևս հիշատակել մեկ այլ հանգամանք, որը ժամանակագրական առումով փոքր ինչ «կտրված» է թավշյա ապրիլից, բայց ամենևին ոչ 2018-ից: 2018 թվականի հունվարին ամերիկյան լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, որև գաղտնի՝ չհրապարակված այցով Վաշինգտոն են այցելել և ամերիկյան գործընկերների հետ խորհրդակցություններ անցկացրել ՌԴ հատուկ ծառայությունների ղեկավարները: Ի՞նչ են խորհրդակցել՝ փակ այցերի ռեժիմում, կարող է լինել անսպառ ենթադրությունների հիմք, սակայն իրադարձությունների շղթան ու տրամաբանությունը գուցե արժե դիտարկել ամբողջ 2018-ի համատեքստում՝ նվազագույնը, այլ ոչ միայն Ջոն Բոլթոնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում