Sunday, 16 06 2024
19:00
Թաիլանդում մեկնարկել է Սենատի ընտրությունների երկրորդ փուլը՝ ավելի քան 23 հազար թեկնածուների մասնակցությամբ
Պաղեստինի Կարմիր մահիկը Իսրայելին մեղադրել է իր աշխատակիցների ձերբակալման մեջ
Ալբերտ Լորիկյանն իր ծննդավայրում կահույքի յուրօրինակ տեսականի է արտադրում․ Կառավարության տեսանյութը
18:15
Ուկրաինայի վերաբերյալ համաժողովի կոմյունիկեին աջակցել են ֆորումին մասնակցած 91 երկրներից 80-ը
«Ճգնաժամի» սահմանադրության փոխարեն՝ «քաղաքական» համաձայնության սահմանադրություն
17:50
Լեհաստան-Հոլանդիա խաղից առաջ տղամարդը կացնով հարձակվել է երկրպագուների վրա
Խզմալյանի դեպքը առաջինը չէ. առաջ էլ կար կասկած, որ «Վրացական երազանքը» համագործակցում է ФСБ-ի հետ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ճակատենի բնակիչների հետ
Տիխանովսկայան կայցելի Հայաստան, եթե լինի պաշտոնական հրավեր
Ադրբեջանը ռուսական գազի եվրոպական «խլացուցիչ»
Երևանի բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված մեքենայի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի
Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին․ Փրկարար ծառայություն
16:15
Սեուլում հայտնել են, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, 5 միլիոն հրետանային արկ է փոխանցել Ռուսաստանին
Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. պատգամավոր
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է

ՀՀ ԱԳՆ պահանջով ՌԴ ԱԳՆ-ն պետք է պարզաբանի Ադրբեջանում ՌԴ դեսպանի օկուպացված Շուշի այցի հեռահար նպատակը

Հանուն Հանրապետության կուսակցություն

Նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Նախօրեին Ադրբեջանում ՌԴ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի: Արցախում հնգամյա խաղաղապահական, իսկ Հայաստանի 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած տրատեգիական սահմանային որոշ հատվածներում անժամկետ սահմանապահ առաքելություն ստանձնած, ուժի կիրառման սպառնալիքի բացառման վրա կառուցված Մինսկի խմբի համանախագահ երկիրն այսպիսով ճանաչում է ուժի կիրառման հետևանքով Շուշիի օկուպացիան։

Երկրում եթե խորհրդարանական ընդդիմություն լիներ նախօրեի հանրահավաքի գլխավոր լեյտմոտիվը ոչ թե կլիներ համախոհ ընկերոջ ցավալի վախճանը, այլ քաղաքական գնահատականը Ռուսաստանի դեսպանի նշյալ այցին։

Խորհրդարանական ընդդիմության չգոյությունը, սակայն, պաշտոնական Երևանին չի ազատում ռազմավարական գործընկեր Ռուսաստանից կատարվածի վերաբերյալ բացատրություն պահանջելուց, և ասիմետրիկ պատասխան[ներ] մշակելուց։

Հայաստանի ԱԳ նախարարության պահանջով Ռուսաստանի ԱԳ նախարարությունը պետք է պարզաբանի Ադրբեջանում ՌԴ դեսպանի օկուպացված Շուշի հիշյալ այցի հեռահար նպատակը։

Հանուն Հանրապետության կուսակցության գնահատմամբ այս քայլով Ռուսաստանը հրաժարվում է ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման՝ ուժի կիրառման սպառնալիքի բացառման առանցքային սկզբունքից, որին գոնե արտաքուստ հավատարիմ է եղել, առնվազն, մինչև ուկրաինական պատերազմը և այդ պատերազմի հետևանքով Մինսկի խմբի աշխատանքների կախակայումը՝ ճանաչելով 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի և Թուրքիայի հաստատած հաստատած ստատուս քվոն և հրաժարվելով, թեկուզ ապագայում, Արցախի ճակատագիրը քննարկելու հեռանկարից:

Ուզենք կամ ոչ, Ռուսաստանը մնում է ռեգիոնալ կարևորագույն դերակատար և արցախյան կարգավորման գործընթացում դիվանագիտական և խաղաղապահական առաքելություն իրականացնող։

Այդ պարզաբանումը հնարավորություն կտա Երևանին ամբողջությամբ գնահատել, թե ռուս-ուկրաինական պատերազմից հետո ստեղծված իրողությունները որքանով են կենսունակ և հեռանկարային պահում մոսկովյան հարթակը և իրագործելի 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունները, և դրանց հեռանկարայնությունը հայկական կողմերի համար։

Սա այլևս սովորական քաղաքական կարգավորման հարց չէ, սա հայ ժողովրդի, առնվազը, արցախյան հատվածի և Հայաստանի պետականության գոյության հարցն է։ 44-օրյա և ռուս-ուկրաինական պատերազմներից հետո խարխլված ռեգիոնալ աշխարհակարգը նորանոր մարտահրավերներ է առաջ բերել Հայաստանի և հայության առջև։

Ստեղծված իրավիճակում Երևանը պետք է հանդես բերի ծայրաստիճան խոհեմություն և պատասխանատու վարքագիծ իր բոլոր գործընկերների հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում