Thursday, 25 04 2024
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ

Հայկական քաղաքական դաշտի դեմ կիրառվող ավանդական զենքը

Հայաստանի ներքաղաքական կյանքի ճգնաժամի հանգուցալուծման առանցքային լուծումների շարքում գրեթե համատարած է նոր քաղաքական ուժի ձևավորման բաղադրիչը: Միաժամանակ, այդ բաղադրիչի առումով էլ համատարած է մեթոդականության բացակայությունը: Այլ կերպ ասած, գործնականում բոլորը խոսում են դրա մասին՝ ընդ որում միանգամայն հիմնավոր ու պահանջված թեմայի մասին, միաժամանակ սակայն գործնականում չկա պատկերացում, թե ինչպես է ձևավորվելու նոր ուժը, ինչպես է այն աշխատելու, ինչի՞ շուրջ է լինելու այդ ձևավորումը, ի՞նչ մեխանիզմներով է այն հագենալու, որպեսզի ,լինի ոչ միայն բովանդակային առումով մրցունակ, այլ նաև զուտ կառուցակարգերի տեսանկյունից կենսունակ՝ այդ կերպ օրինակ մեծ դիմակայունություն ունենալով Հայաստանի ներքաղաքական պայքարի համար առանցքային արատ դիտվող այնպիսի մի երևույթի կամ իրողության, ինչպիսին պառակտումն է: Այդ «զենքը» հայաստանյան դաշտում կիրառվել, կիրառվում և թերևս կիրառվելու է բոլոր ուժերի դեմ: Ընդ որում, թյուր է տպավորությունը կամ համոզումը, որ այն կիրառել կամ կիրառում է միայն տվյալ պահի իշխանությունը:

Եվ թյուր է այդ տպավորությունը հատկապես այժմ, երբ մենք գտնվում ենք հիբրիդային իրողությունների ընդհանրապես համաշխարհային հորձանուտում: Որպես կանոն, ընկալումները այն են, որ պետք է ձևավորվեն կուռ համախոհների, ազնիվ զինակիցների, նվիրյալների, անդավաճան ընկերների քաղաքական թիմեր, որն էլ կլինի հաջողության գրավականը: Այլ կերպ ասած, քաղաքական ինստիտուտների կենսունակության, դիմակայունության մասին գերիշխում են այսպես ասած իդեալիստական պատկերացումները, որոնք հնչում են գեղեցիկ, գրավիչ, բայց կենսունակ չեն բացարձակապես, որովհետև ինքնին կտրված են թե քաղաքականությունից, թե կյանքից ընդհանրապես:

Եթե քաղաքական միավորներն ու սուբյեկտները ստեղծվում են այդ իդեալիստական պատկերացումների ապավինությամբ, ու, եթե հանրությունը դրանից հետո իր հարաբերությունը պատկերացնում է հենց այդ տրամաբանության հիմքով, ապա երաշխավորված է ձախողումը, կամ լավագույն դեպքում՝ անարդյունավետությունը: Քաղաքականությունը շատ ավելի բարդ երևույթ է, որն անշուշտ ամենևին «անբարոյության» հոմանիշը չէ, ինչպես կարող են պնդել շատերը, բայց նաև հրեշտակների երկնային գոտի չէ: Քաղաքականությունը կյանքի ասպարեզ է, որտեղ ներգրավված են ամենատարբեր երևույթներ ու տարրեր, տարբեր շահեր, ըստ այդմ այնտեղ հայտնվել և լինել կենսունակ առանց այդ ամենը հաշվի առնելու և առանց այդ բարդ երևույթին համարժեք կառուցակարգեր ձևավորելու, կնշանակի գնալ պարզապես քաղաքական ինքնասպանության:

Հետևաբար, Հայաստանում ստեղծվում է մի յուրօրինակ դիլեմա՝ քաղաքական ինքնասպանությու՞ն, թե՞ քաղաքական ստեղծագործականություն, որը կսկսվի ոչ թե Հայաստանի ուժեղմ ինքնիշխան և վառ ապագայի մասին իսկապես գայթակղիչ հռետորական դրսևորումներով, այլ քաղաքական ճարտարապետության գործնական կարողություններով: ճարտարապետություն, որը բացարձակապես կախված չի լինի մեկ անձից և անգամ անձանց մի խմբից, հետևաբար շատ բարդ կլինի մեկի կամ մի խմբի պայմանական «հավաքագրումով» քանդել մի ամբողջ կառույց: Իհարկե այստեղ շատ կարևոր է նաև, որ այդ ճարտարապետությունն ուղեկցվի բովանդակային ասելիքով, որպեսզի նաև հանրային ընկալումներում այն ասոցացվի ասելիքի, այլ ոչ թե ասողի կամ ասողների հետ: Սա լրջագույն հարց է, որը հայաստանյան հասարակական-քաղաքական դիսկուրսում եղել է և գործնականում շարունակում է լինել լուսանցքային: Չկա խոսակցություն քաղաքական կառուցակարգերի մեթոդաբանության շուրջ, որը պետք է լինի քաղաքական բովանդակության շուրջ հանրության հետ հաղորդակցության հաստատման հիմքը:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում