Առնվազն 25 ոստիկան է զոհվել Պակիստանի և Աֆղանստանի սահմանային անցակետի մոտ, երբ մի քանի հարյուր զինված գրոհային այսօր հարձակում է գործել նրանց վրա: Պակիստանի իշխանությունները հայտնում են, որ սահմանապահները կարողացել են հետ մղել ահաբեկիչների հարձակումը, սպանելով 20 հոգու, սակայն մյուսները կարողացել են անցնել սահմանը և մտնել Աֆղանստան:
Ինչպես տեղեկացնում է Al-jazeera-ն, հարձակվողները թալիբներ են եղել, ովքեր մտադրվել էին անցնել սահմանը:










































