Tuesday, 23 04 2024
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին

Քրեական դատավարության նոր օրենսգրքում զավեշտալի եզրույթներ կան. ի՞նչ է նշանակում «լուրջ դատական սխալ»

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը, և արդեն նկատելի են որոշակի բացեր այդ օրենսգրքերում: Մասնավորապես, նոր Քրեական դատավարության օրենսգրքի 381 հոդվածով՝ Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու պայմանները հետևյալն են՝

1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե գալիս է հետևության, որ՝

2) առերևույթ լուրջ դատական սխալ թույլ տալու հետևանքով կամ առերևույթ որևէ լուրջ փաստական կամ իրավական հանգամանք ի հայտ գալու ուժով կայացված դատական ակտը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը:

ՀԱԿ իրավական հանձնաժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հարց բարձրացրեց, թե ինչպե՞ս է որոշվելու՝ տվյալ դատական սխալը կամ փաստական հանգամանքը լուրջ է, թե՞ անլուրջ:

«Ես մտահոգություն չունեմ, ուղղակի ընդունել եմ, որ մենք ապրում ենք խելագարների երկրում և բոլոր հարաբերությունները, այդ թվում իրավահարաբերությունները այսուհետ կարգավորվելու են խելագարության կանխավարկածով: Որովհետև ով կարող է ինձ բացատրել, թե ինչ է նշանակում «լուրջ սխալ», կամ «լուրջ փաստարկ»: Եթե այսուհետ մոտավորապես սա է քրեական դատավարության լեզուն, ապա պետք է ասել, որ ողբալի վիճակում ենք»,-ասաց նա:

Խաչատրյանի խոսքով, օրենքի գլխավոր տարրերից մեկը իրավական որոշակիությունն է. «Գոնե վերջին 10-15 տարիների ընթացքում մենք անընդհատ գնում էինք դեպի իրավական որոշակիության հստակեցման: Բազմաթիվ դիմումներ են եղել ՍԴ, որտեղ ոչ թե սահմանադրականության հարցն է եղել, այլ իրավական որոշակիության: Իսկապես իրավագիտությունը զարգանալով գնում է դեպի իրավական որոշակիության: Մեկ էլ հանկարծ դնում են մի եզրույթ, որից, ընդ որում, կախված են լինելու բազմաթիվ ճակատագրեր ու դրա մեջ գրում են «լուրջ դատական սխալ» կամ «լուրջ փաստական հիմք»: Ու Վճռաբեկ դատարանի կազմը պետք է գնահատի՝ դա լո՞ւրջ է, թե՞ կատակ է: Կամ ինչպես իմ ընկեր Լիպարիտ Սիմոնյանն է այդ հրապարակման տակ գրել՝ դա կախված կլինի նրանից, թե դատավորը դատական ակտը կայացնելիս լուրջ է եղել, թե՞ ալկոհոլի ազդեցության տակ: Զավեշտ է, պարզապես: Քրեական դատավարությունը, վճռաբեկ բողոք բերելու ինստիտուտը իջեցնում են զավեշտի մակարդակի»:

Նա հավելեց, որ օրինակ, իրավաբանության մեջ կան «դիտավորությամբ թույլ տրված դատական սխալ» կամ «կոպիտ դատական սխալ» եզրույթները, որոնք հասկանալի են, բայց չի կարելի հարցը բերել հասցնել լուրջի ու անլուրջի. «Ես չգիտեմ սրան ինչ անուն տալ: Անկախ ինձնից ուզում եմ հարց տալ՝ ովքե՞ր են գրել նախկին քրեական դատավարության օրենսգիրքը, և ովքեր են գրել գործողը: Ու ցավով պետք է ասեմ՝ երանի այն ժամանակներին: Նախկին օրենսգրքում առնվազն նման որակական անկում սպասելի չէր: Ես չգիտեմ՝ ապագայում իրավաբանները ընկալելո՞ւ են այս քրեական դատավարության օրենսգիրքը, թե ոչ, բայց մեզ համար շատ դաժան է լինելու ընկալել այդ օրենսգրքում հայտնված եզրույթները»:

Հարցին, որ ստացվում է, որ սոփում ենք տեղո՞ւմ, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Դա ցանկալի լավագույնն է, ես կարծում եմ՝ հետընթաց ենք ապրում: Օրինակ, ներդրված որոշ ինստիտուտներ լավն են, առաջընթաց են, բայց երբ դու այդ ինստիտուտների կիրառման համար ունես նմանատիպ բացեր ու ենթադրենք, այդ նույն ինստիտուտների կիրառումն անհնարին կարող է դառնալ, որովհետև Վճռաբեկ դատարանը կարող է համարել, որ քո բերած փաստարկը լուրջ չէ կամ դատական սխալ կա, բայց դա լուրջ դատական սխալ չէ, այստեղ այդ ինստիտուտների գոյությունը դառնում է անիմաստ:

Այսպիսի մի անեկդոտ կա. տղան հորը հարցնում է՝ կարո՞ղ եմ հեռուստացույց նայել: Հայրը պատասխանում է՝ կարող ես, բայց չմիացնես: Հիմա մենք կանգնել ենք այս վիճակի առջև: Մենք ստեղծում ենք նոր ինստիտուտներ, որոնք թվում է՝ արդարադատության որակը պետք է բարձրացնեն, բայց այդ լարը, որ պետք է մտցնես վարդակի մեջ, որ հոսանք ստանաս, այդ լարը կտրտված է, բաց տեղեր ունի ու ամեն վայրկյան կարող ես հոսանքահարվել»:

ՀԱԿ իրավական հանձնաժողովի նախագահը կարծիք հայտնեց, որ երևի օրենսգրքի հեղինակային աշխատանքային խմբից բացի, որևէ մեկը, այդ թվում օրենսգիրք ընդունող մարմնի անդամները, չեն էլ կարդացել այն. «Ես պատկերացնում եմ, որ նմանատիպ բաներ կլինեն նաև Քրեական օրենսգրքում: Կարծում եմ՝ բացի հեղինակային խմբից որևէ մեկը չի էլ կարդացել այդ օրենսգիրքը: Գուցե մենք բոլորս ենք մեղավոր, որ ժամանակին հնարավորությունն ու առիթը չկար, որ կարդայինք, հրապարակային առաջարկներով հանդես գայինք:

Պատահական չէ, որ 5-րդ գումարման Ազգային ժողովի ամբողջ ընթացքում ինտենսիվ քննարկվում էր Քրեական դատավարության օրենսգիրքը: Պետաիրավական հանձնաժողովում բազմաթիվ լրջագույն մասնագետներ էին աշխատում: Իսկ այսօր այդ հապճեպությամբ քրեական օրենսգիրքը ընդունել, բերել դնել խաղի մեջ, ես ի սկզբանե վստահ էի, որ նմանատիպ լուրջ թերություններով օրենսգիրք ենք ունենալու»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում