Twitter-ը դատի է տվել Իլոն Մասկին՝ ընկերության գնման գործընթացն ավարտին հասցնելու պահանջով։ Ավելին՝ պահանջել է դատարանից արագացված կարգով դատավարություն իրականացնել:
Իր հերթին Իլոն Մասկը դատարանին խնդրել է մերժել Twitter-ի խնդրանքը՝ արագ դատավարություն անցկացնելու վերաբերյալ:
Մասկի թիմն ասում է, որ դատավարությունը պետք է հետաձգվի մինչև հաջորդ տարի:
Դատական նիստը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերին։