Monday, 15 07 2024
Մահափորձ Տրամպի դեմ. ինչի պետք է պատրաստ լինի Հայաստանը
Ազգային փոքրամասնությունների մասին օրինագիծը քննարկվել է պետական մարմինների և շահառուների միջև
Երկրաշարժ Հայաստանում
11:15
«Գաղտնի ծառայությունը» ֆանտաստիկ գործ է արել. Թրամփ
11:00
Բայդենն ամերիկացիներին կոչ է արել զսպել կրքերը
10:45
«Հրաշք է տեղի ունեցել»․ Թրամփ
Բավարարվել է Գերմանիայի միջնորդությունը. մեղադրվող հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին
Իսպանիայի հավաքականի հաղթանակը
10:10
Հայտնի են Եվրո-2024-ի լավագույնները
Ինչքան էլ երդվենք, որ մոռացել ենք թուրքերի հանցանքը, էլ ավելի է «զռում», որ չենք մոռացել
09:45
Արգենտինայի հավաքականը՝ Ամերիկյան գավաթի հաղթող
Բանակի բարձրաստիճան մակարդակում կարծում եմ դեռ շարունակում են տեղեկություն տրամադրել Ռուսաստանին
Հրդեհ՝ Դսեղի ռեստորաններից մեկում
Արտահանումը դեպի ՌԴ նվազել է 20 տոկոսով, դեպի ԵՄ՝ 25. ներմուծումը ևս որոշ ուղղություններով նվազել է
Սպասվում է կարճատև անձրև
08:30
Իսպանիայի հավաքականը` Եվրո-2024-ի չեմպիոն
08:15
Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ
Հայկական «քաղաքական» խոսույթի դիստրոֆիան
00:00
Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություններ են սկսել ծովում
23:45
Բայդենը հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Թրամփի անվտանգությունն ապահովելու համար
23:38
Մելանյա Թրամփը դիմել է ամերիկացիներին ամուսնու դեմ մահափորձից հետո
Նեթանյահուն՝ Թրամփի նկատմամբ մահափորձի մասին
Ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայում հրադադարի շուրջ բանակցությունների դադարեցման մասին
22:45
Մալայան վագրը անհետացման եզրին է կանգնած
ԼՂ հայերի իրավունքները Թեհրանը պաշտպանում է. սա զայրացրել է Բաքվին, որ բոլորովին այլ հույսեր ուներ
Պեկին-Լոնդոն նախագիծը խաղի մեջ է մտնում. այն համամոլորակային նշանակություն կունենա
Կրակոցը մեծացրեց Թրամփի շանսերը. եթե ընտրվի, «չարի մարմնացում» չի լինի. Ուկրաինան զինողներից էր
21:45
«Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը նողկալի է»․ Շոլց
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին. կա 2 տուժած

Ապստամբությունը բնական իրավունք է․ Ազգային-ժողովրդավարական բևեռի հայտարարությունը

«Իշխանությունը պատկանում է ժողովրդին» դրույթը արևմտյան քաղաքակրթության անկյունաքարային սկզբունքներից կարևորագույնն է: Այդ քաղաքակրթության ձևավորման ակունքներում կանգնած է եղել նաև հայ ազգը:

Ըստ այդմ, երբ անհատի, կամ մի խումբ անձանց կողմից իշխանությունը յուրացվում է, թեկուզ և կեղծ ժողովրդավարության շղարշի ներքո, ավելին` կառավարիչների կողմից սպասարկվում է օտարի շահը, ապա ապստամբությունը դառնում է բնական իրավունք։ Ըստ էության, ապստամբությունը ինքնապաշտպանության իրավունքի բաղադրիչ է և ուղղակիորեն ամրագրված է միջազգային իրավունքի ու մի շարք գերտերությունների հիմնարար ակտերում։

Այդ իրավունքն անուղղակի կերպով ամրագրված է նաև բազմաթիվ պետությունների սահմանադրություններում, այդ թվում նաև մինչ օրս, Հայաստանի Հանրապետության՝ սոսկ դեկլարատիվ բնույթ կրող ու չիրացված, սահմանադրության մեջ` ի դեմս վերոհիշյալ իշխանությունը ժողովրդին պատկանելու վերաբերյալ դրույթի։

Վերջին դարերում այլ քաղաքակրթություն դավանող ուժերը նվաճել են մեր երկիրը, գաղութացրել են և առայսօր շարունակում են տիրել մեզ: Ցավոք, այդ ընթացքում օտար ուժերին սպասարկողներ մեզանում գտնվել են մշտապես: Դրանց թվին են պատկանում նաև 1991 թվականից de jure անկախ, սակայն de facto նեոգաղութացված Հայաստանի նշանակովի բոլոր ադմինիստրացիաները:

2016 թվականի հուլիսի 17-ին հայ ազգի նվիրյալ զավակներից բաղկացած Սասնա Ծռեր խմբավորումը ապստամբեց օտարի շահը առաջ մղող օրվա իշխանությունների և նրանց հովանավորող օտարերկրյա ուժերի դեմ: Սասնա Ծռեր խմբավորումը զինված ապստամբությամբ իրացրեց բնական իրավունքը և ազդարարեց, որ հայ ազգը դեմ է Արցախն օտարելու և Հայաստանի Հանրապետությունը լուծարելու ռուս-թուրքական ծրագրին։ Ապստամբությունը նպատակ դրեց ժողովրդի կամքի պարտադրմամբ տապալել այդ ծրագիրը սպասարկող ռեժիմին, ձևավորել ազգային կառավարություն և ազատագրվել ռուսական գաղութատիրությունից։

Ապստամբությունը չհասավ իր վերջնական նպատակին, բայց, այդուամենայնիվ, նախադրյալներ ստեղծեց և ժամանակ տրամադրեց իշխանություններին՝ խուսափելու սպասվող աղետից, որը պետք էր պարզապես խելամտորեն օգտագործել: Ավաղ, ժամանակը մսխվեց, ցուցաբերվեց հանցավոր անգործություն, ոչինչ չարվեց օտարի ծրագրերին հակազդեցություն կազմակերպելու համար: Հակառակ դրան, գաղութարարը կրկին նախաձեռնողականություն ցուցաբերեց և 2018 թվականի կեղծ հեղափոխությամբ իշխանության բերեց նոր, բոլորովին արդեն անհայրենիք խամաճիկների, որոնց միակ առաքելությունը ռուս-թուրքական վերջնական հայակործան ծրագրի սպասարկումը պետք է դառնար: Ծրագրի առաջին մասն ի դժբախտություն մեզ հաջող իրականացվեց` Արցախը հանձնվեց թշնամիներին, այժմ ընթանում է Հայաստանի լուծարման ռուս-թուրքական ծրագրի վերջին արարը: Այդ առումով, բոլորովին պատահական չէ, որ երկարատև ազատազրկման են դատապարտվում Սասնա Ծռեր խմբավորման անդամները, քանի որ հենց նրանք են հայակործան ծրագրերը խափանողները, ըստ այդմ գաղութարարի և նրա խամաճիկ կառավարիչների համար վտանգ ներկայացնողները:

Բնական էր, որ 30 տարի Հայաստանը կեղեքած որևէ հանցագործ իշխանավոր պատիժ չպետք է կրեր, ավելին` նրանցից շատերը այժմ էլ դիրքավորել են որպես ընդդիմադիրներ և շարունակում են գաղութարարի սցենարով մոլորեցնել հասարակությանը, նպատակ ունենալով թույլ չտալ ազգային զարթոնքի սկզբնավորումը:

Այդուհանդերձ, ընդունելով, որ պահն օրհասական է, որ հայ ազգը կանգնած է ճակատագրական` լինել-չլինելու խնդրի առջև, Ազգային-ժողովրդավարական բևեռն ապստամբության օրվա առթիվ շնորհավորում է մեր ժողովրդին և հավաստիացնում, որ ամեն ինչ անելու է կարճաժամկետ հեռանկարում գողացված հեղափոխությունը ժողովրդին վերադարձնելու և ինքնիշխան, անվտանգ, արժանապատիվ ու բարեկեցիկ հայրենիք ունենալու՝ նրա իղձն իրականություն դարձնելու համար։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ»,-նշվում է հայտարարության մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում