Friday, 19 04 2024
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը

Կոչ ենք անում Երևանին ու Բաքվին հանուն իրական ու խաղաղ գործընթացի շարունակել ուղիղ և երկկողմ երկխոսությունը. Արման Բաբաջանյան

Հանուն Հանրապետության կուսակցություն Նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այսօր 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Այն որ հանդիպումը տեղի է ունեցել բարեկամ Վրաստանում արդեն կարևոր է: Թբիլիսին արդեն ապացուցել է, որ հետպատերազմական հումանիտար խնդիրների հարցերում ակտիվ դերակատար դառնալ:

Կասկածից վեր է, որ ԱԳ նախարարների Թբիլիսիում կայացած հանդիպման նախաձեռնությունը արևմուտքինն է և դրանում մեծ դեր են խաղացել հավասարապես և Բրյուսելը և ԱՄՆ-ը:

ԵՄ և հատկապես ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը տարածաշրջան, դրա ապացույցն են: ԱՄՆ ԿՀԾ ղեկավարի նախօրեին կայացած այցը Հայաստան իր նշանակությամբ, իհարկե, ավելի մեծ ռեգիոնալ և գլոբալ արժեք և կարևորություն ունի, քան սոսկ Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատումն ու կարգավորումն է:

Հանդիպման ամենակարևոր իրողությունը, որը պետք է առանձնահատուկ ընդգծել, դա հանդիպման երկկողմ բնույթն է:

Պատերազմի ավարտից ի վեր Հանուն Հանրապետության կուսակցությունը բազմաթիվ անգամներ համոզմունք է հայտնել, որ Բաքվի հետ հակամարտության և հարաբերությունների կարգավորման հասնելու ամենաարդյունավետ միջոցը երկկողմ ձևաչափով հանդիպումներն են:

Որքան շուտ հակամարտության կողմերը ընկալեն, որ խաղաղ և երկարատև կարգավորման շահառուն հենց Երևանն ու Բաքուն են, և ոչ թե երրորդ և կամ չորրորդ միջնորդ երկրները, այդքան արագ, կայուն և տևական խաղաղ հանգուցալուծման հնարավոր կլինի հասնել:

Կոչ ենք անում պաշտոնական Երևանին և Բաքվին հանուն իրական տևական և խաղաղ գործընթացի շարունակել Հայաստանի և Ադրբեջանի միջև բացառապես ՈւՂԻՂ և ԵՐԿԿՈՂՄ երկխոսությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում