Thursday, 25 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա

Հիսուսով տնտեսություն չեն պահում. Դե՛մ ենք Հատիսի սեփականաշնորհմանն ու ավերմանը

Մենք՝ մի խումբ քաղաքացիներ, հուլիսի 16-ին բարձրացել ենք Հատիս լեռան գագաթ՝ մեր բողոքն արտահայտելու ընդդեմ Հիսուս Քրիստոնի արձանի կառուցմանը լեռան գագաթին։

– Հատիս լեռն ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի  N 967-Ն որոշման։

– Հատիսը լեռնագնացների սիրելի և ամենապահանջված լեռներից է։ Հատիսից է սկսվել շատ լեռնագնացների և արշավական խմբերի փորձառությունը։ Այս լեռը նաև ամենահաճախ այցելվողն է պարապլաներային սպորտի սիրահարների համար։ Լեռը շատ պահանջված է նաև զբոսաշրջիկների մոտ։ Կարևոր է, որպեսզի նման լեռները մնան լեռներ, չդառնան պատվանդան, իսկ վերելքն չիրականացվի մեքենաներով։ Բացի այս, նման չափի որևէ արձան ոչ միայն անդառնալի վնաս է հասցնելու Հատիսին, այլ նաև աղճատելու Հայկական լեռնաշխարհի արևելյան հատվածի լեռնային տեսարանները, որոնց օրինակներով այդքան հպարտանում ենք համացանցում։ Լեռան գագաթին կառուցապատումը հստակորեն դատապարտել են Հայաստանի ալպինիզմի ֆեդերացիան և Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիան bit.ly/3uRNXu5 և bit.ly/3o4nHZs

– Հատիսի գագաթին վերջին տարիներին հայտաբերվել է նաև բրոնզ-երկաթեդարյան ամրոց և օժանդակ շինություններ։ Հնագետները դեռ չեն հասցրել մանրակրկիտ ուսումնասիրել, իսկ պատկան մարմինները՝ գրանցել հուշարձանների ցանկում, բայց այն մասնակիորեն արդեն իսկ ավերված է։ Շինարարությունը ժամանակին կանգնացնելու դեպքում, հնագետներին հնարավորություն կտրվի շարունակել այս արժեքավոր հուշարձաների պեղումները։ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը հստակորեն դատապարտել է կառուցապատումն ու հղում է արել նաև օրենքներին՝ bit.ly/3yGMSX6

– Հիսուս Քրիստոնի արձանի կառուցումը անընդունելի է համարում անգամ Հայ առաքելական եկեղեցին։ Քրիստոսի արձանը «հակասում է Եկեղեցու ավանդույթին, ազգային-եկեղեցական մշակույթին, եկեղեցաբանական և աստվածաբանական սկզբունքներին, Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին»՝ bit.ly/3uU8UVc

– Կառուցապատումը պահանջել է դադարեցնել նաև ԿԳՄՍ նախարարություն՝ հղում անելով շուրջ 20՝ տարբեր դարաշրջաններով թվագրվող հուշարձանների պահպանմանն ու նախագծի պատշաճ ուսումնասիրության անհրաժեշտությանը՝ bit.ly/3PsDxsA

– Կառուցապատման դադարեցումը պահանջել ու դրա դադարեցման մասին է հայտնել նաև Շրջակա միջավայրի նախարարությունը՝ նույնպես հղում անելով ՀՀ բնության հուշարձանների ցանկին և նախագծի պատշաճ ուսումնասիրության անհրաժեշտությանը՝ bit.ly/3aKXsEn

Այսպիսով, բնության հուշարձանների ցանկում ընդգրկված լեռան վրա իրականացվում է անօրինական կառուցապատում։ Ավելին, նախագիծը, որին դեմ են հանդես եկել 2 նախարարություն, լեռան հետ անմիջականորեն առնչվող մի քանի մասնագիտական համայնք, բանավոր հավանության է արժանացել մեկ այլ նախարարության և ՀՀ վարչապետի կողմից։ Այս համայնքների և պարզվում է՝ նաև նախարարությունների կարծիքը հաշվի չի առնվել, հանրային լսումներ չեն անցկացվել, հաշվի չի առնվել նաև շրջակա բնակավայրերի բնակիչների կարծիքը։

Տեղեկացնում ենք, որ շինարարությունը մեծ թափով ընթանում է նաև այս պահին, երբեք չի դադարեցրել՝ չնայած Շրջակա միջավայրի նախարարության հայտարարությանը։

Այս գործընթացի մեջ տեսնում ենք հանրային շահի և օրենքների կոպտագույն խախտումներ, որոնք իրավապահների կողմից քննվելու փոխարեն՝ հավանության են արժանանում ամենաբարձր մակարդակով։ Այս ամբողջ նախագիծը համարում ենք մեկ մարդու քմահաճույք և դատապարտում նման քմահաճույքներին տուրք տալը։

Պահանջում ենք անմիջապես դադարեցնել շինարարությունը, վերանայել հողերի հապճեպ և կասկածելի գնով օտարումը և պետությանը հասցված վնասի ուսումնասիրություն իրականացնել։ Հետագա նման նախագծերը օրենքին համապատասխեցնելուց բացի պետք է անցնեն շահակիր համայնքների հետ հանրային լսումների միջով։ Ամենաթողության ու հովանավորչության նման նախադեպ թույլ տալ չի՛ կարելի։

Հատիսը պե՛տք է մնա լեռ

Գագաթը՝ գագա՛թ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում