Friday, 19 04 2024
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին

Փոխել, թե չփոխել. մինչև 2018 թվականը խնդիրը էապես զգացել ենք նաև այլ մոդելով

Հայաստանի Սահմանադրության փոփոխության գործընթացում քննարկման առանցքային թեմաներից մեկը կառավարման մոդելի հարցն է, ինչը ամենևին զարմանալի չէ: Այդ հարցի վերաբերյալ քննարկումներում զարմանալին թերևս այն է, որ կառավարման խորհրդարանական մոդելի դեմ արտահայտվող հանրային խմբերի և գործիչների փաստարկների գերակշռող «ծանրությունը» հանգում է մի խնդրի՝ Հայաստանում չկան կայացած կուսակցություններ, կուսակցական ինստիտուտներ, հետևաբար կառավարման խորհրդարանական մոդելը նպաստավոր չէ:

Անկասկած է, որ կուսակցական քաղաքական ինստիտուտների չկայացածությունը անարդյունավետ է դարձնում կառավարման խորհրդարանական մոդելը: Բայց, ինչու՞ է որևէ խմբի կամ գործչի թվում, թե կուսակցական համակարգերի չկայացածությունը նույնպիսի խնդիր չէ նախագահական կամ կիսանախագահական մոդելի պայմաններում: Ի վերջո, ո՞րն է ցանկացած կառավարման մոդելի հիմքը՝ կուսակցական, քաղաքական ինստիտուցիոնալ բազան, լինի խորհրդարանական, նախագահական, թե կիսանախագահական կառավարում: Եթե կառավարման մոդելը հիմնված չէ դրա վրա, ապա այն կենտրոնանում է անձի վրա՝ ինչպիսին էլ լինի մոդելը: Անձի վրա կենտրոնացումը դե ֆակտո բերում է կամ ավտորիտար, կամ մոնարխիկ իրավիճակի: Հետևաբար, խորհրդարանական կառավարման մոդելի հեռանկար քննարկելիս, պետք է փաստարկային բազան համալրել նոր տարրերով, որովհետև կուսակցական ինստիտուտների չկայացածությունը հավասարապես խնդիր է ցանկացած կառավարման մոդելի պարագայում և Հայաստանում այդ հարցում համոզվել ենք գործնականում:

Ի վերջո, մինչ 2018 թվականի գործած մոդելի խնդրահարույց, համակարգային արատներից էր հենց դա՝ կար նախագահի ինստիտուտ, որը հիմնված չէր կուսակցական, քաղաքական ինստիտուցիոնալության վրա: Ու, թերևս այստեղ է ահա, որ խորհրդարանական մոդելի հարցում թերևս արժե դիտարկել մի հնարավորություն՝ դե յուրե մոդելի միջոցով գնալ դե ֆակտո քաղաքական գիտակցության ձևավորման, երբ թե հանրության, թե քաղաքական այսպես ասած էլիտաների շրջանում այդուհանդերձ կամրագրվի այն դե յուրե պատասխանատվությունը, որ մնում է կուսակցությունների և կուսակցական անհատների վրա: Նախագահական կամ կիսանախագահական մոդելի պարագայում բոլորը գործնականում մեծ հաճույքով ու փութաջանությամբ պատասխանատվությունը թողնում են նախագահի կամ նրանը համարվող վարչապետի վրա՝ հատկապես հենց քաղաքական, կուսակցական ինստիտուտների և մշակույթի թերկայացածության կամ բացակայության պայմաններում, և փոխարենը ազատորեն «վայելում» կառավարման համակարգի իրենց դիրքը կամ կարգավիճակը, ընդամենը սիրահոժար գործելով պատասխանատվության ամբողջ բեռը կամա, թե ակամա վերցրած նախագահի և նրա վարչապետի համար: Ըստ այդմ, խնդիրը տվյալ պարագայում հազիվ թե կառավարման մոդելն է: Եթե հենց կառավարման արդյունավետության մասին է խոսքը, ապա այս դեպքում էլ, բուն խնդիրը ավելի խորն է, մասնավորապես հանրային պահանջարկի և պահանջների որակական աստիճանի բարձրացումը, որը ցանկացած մոդելի պարագայում կպարտադրի տվյալ պահի քաղաքական մեծամասնությանն ու նաև քաղաքական ընդդիմությանը բարձրացնել սեփական որակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում