ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2023թ.-ի Ազգային պաշտպանության վավերացման ակտ օրենքում ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամների ներկայացրած բոլոր չորս փոփոխությունները, տեղեկացնում է ANCA-ն։ 1) Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հետաքննության պահանջ, 2) Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու կոչ, 3) Հորդորում է ներկայացնել Կոնգրեսին Ազատության աջակցման ակտի 907-րդ բանաձևի չեղարկման մանրամասները: Բացի այդ, զեկույցը պետք է պարունակի տեղեկություն այն մասին, թե արդյոք Ադրբեջանի կառավարությանն ուղղված անվտանգության ոլորտի աջակցությունը չի խաթարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: 4) Թուրքիային ամերիկյան F-16 կործանիչների և F-16 արդիականացման սարքավորումների վաճառքի սահմանափակում։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ճշմարտության և արդարադատության կենտրոնի» անդամ Միլենա Մայիլյանի հետ: Մայիլյանի խոսքով` միջազգային ատյաններում Ադրբեջանին պետք է ստիպենք մեկուսանալ: