Thursday, 25 04 2024
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում

ԱԱԾ-ն սահմանափակում է առաջարկում․ այս պահին հիմնականում ՌԴ հայերն են ստանում քաղաքացիություն

«Քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագծով փոխվում է ազգությամբ հայ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձի կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու կարգը, ըստ որի՝ որպես պարտադիր պահանջ սահմանվում է Հայաստանում վերջին երկու տարվա ընթացքում առնվազն 60 օր օրինական հիմքով բնակվելու կամ գտնվելու հանգամանքը:

ՀՀ քաղաքա­ցիու­թյուն չունեցող 18 տարին լրացած, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող կամ Հայաստանում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ իրա­վունք ունի դիմելու ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, եթե օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հայաստանում: Սահմանվում է, որ ՀՀ քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայ անձը, որի խնամակալը ՀՀ քաղաքացի է, կարող է ստա­նալ քաղաքացիություն առանց վերոհիշյալ պահանջ­նե­րի պահպանման: ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացում օրենքն առա­­վել մեծ հնարավորություն է սահմանել ազգությամբ հայերի համար, քան ամրագրված է Սահմանադրությամբ։ Նախագծի նպատակը հայրենադարձությունը խթանելն է, սակայն ծառայության կողմից վերջին տարիներին կատարված ուսումնասիրություն­նե­րի արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքով պայմանավորված ՀՀ քաղաքացիություն հայ­ցող անձանց մի ստվար զանգվածը, հատկապես Մերձավոր Արևելքի երկրների՝ Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի քաղաքացիները, երբևէ չեն եղել Հայաստանում կամ ժամանել են հազվադեպ` 4-5 տարին մեկ անգամ, իսկ որոշ դեպքերում ժամանել են միայն ՀՀ քա­ղա­քա­ցիու­թյուն հայցելու նպա­տա­կով և, որպես կանոն, չեն իրա­կանացնում հայանպաստ գոր­ծու­նեություն։ Բացի այդ, եղել են նաև դեպքեր, երբ քաղաքացիություն ստանալուց հետո ՀՀ քաղաքացու անձնագրերը օգտագործել են միայն այլ պետություններ ճամփորդելու հնարավորություն ունենալու համար։

«Հայկական կարիտաս» ՀԿ միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ սա ընդամենը նախագիծ է, և հավանականությունը, որ այն տեսքով, ինչպես հիմա գրված է, կընդունվի, 50/50 է: «Ես այդտեղ սարսափելի որևէ բան չտեսա: Մենք արդեն ունենք ընդունված փոփոխություններ, որոնք շատ ավելի հեշտացրել են բոլոր սփյուռքահայերի կողմից քաղաքացիություն ստանալը, անձնագիր ստանալը: Այստեղ ընդամենը ազգության հիմքով երբ դիմում են քաղաքացիություն ստանալու երբևէ քաղաքացիություն չունեցած մարդիկ և պետք է ցույց տան, որ իրենք որևէ կերպ առնչություն ունեն հայկականության հետ, այսինքն՝ իրենց տատը, պապ կամ ինչ-որ մեկը ազգությամբ հայ է, ընդամենը այդ փաստաթղթերը ներկայացնելու համար ԱԱԾ-ն կարծում է, որ այդ մարդիկ գոնե երեք տարվա մեջ պետք է 60 օր օրինական գտնվեն Հայաստանում: Որովհետև շատ հաճախ դժվար է լինում օտար երկրների կողմից տեղեկատվություն ստանալ այդ անձանց հայկականության մասին: Ցավոք, ստացվել է այնպես, որ եղել են չարաշահումներ, որ անձը չի ունեցել, օրինակ, հայ տատիկ, բայց ինչ-որ ձևով կարողացել է, օրինակ, մկրտության տեղեկանք ստանալ, որ տատիկը ազգությամբ հայ է և ինքն այդ հիմքով դիմել է հեշտացված կարգով քաղաքացիություն ստանալու»,-ասաց Բեժանյանը:

Նրա խոսքով՝ եթե ազգությամբ հայ չեն, մնացած բոլոր դեպքերում քաղաքացիություն ստանալը բավականին բարդ է օտարերկրացիների համար: Բեժանյանը հիշեցրեց, որ սիրիական պատերազմի ժամանակ կառավարության որոշում ընդունվեց, որ քաղաքացիություն և անձնագիր միանգամից կարող են ստանալ առանց Հայաստան ժամանելու:

«Սիրիական պատերազմի ժամանակ շատ սիրիահայեր ունեին միայն ներքին անձնագրեր, չունեին արտասահման մեկնելու համար անհրաժեշտ անձնագրերը: Մեր կառավարությունը ընդառաջ գնաց, ընդունեց այդ որոշումը և հենց Սիրիայում, Լիբանանում և Իրաքում ազգությամբ հայերը կարողանում էին հեշտացված կարգով ստանալ Հայաստանի քաղաքացիություն, ստանալ անձնագիր և լքել այդ թեժ կետերը: Հիմա արդեն իսկ ընդունված փոփոխությամբ բոլոր տեղերում գտնվողն ազգությամբ հայերը նման հեշտացված կարգով անձնագիր ստանալ: Այսինքն մենք արդեն ունենք ընդունված օրենքի փոփոխություն, որը շատ անգամներ հեշտացրել է ազգությամբ հայերի համար քաղաքացիություն ստանալը, և ունենք նախագիծ, որտեղ ընդամենը քննարկվում է փոփոխություն, որ անձինք առնվազն 3 տարվա մեջ 60 օր գտնվել են Հայաստանում: Ես ենթադրում եմ, որ խոսքը գումարային 60 օրվա մասին է, ոչ թե միաժամանակյա 60 օրվա մասին: Դա, իհարկե, իմ ենթադրությունն է, միգուցե ԱԱԾ-ն պարզաբանում տա այդ մասով»,-ասաց նա՝ հավելելով, որ այս պահին ընդունված փոփոխություններով  հեշտացվել է, իսկ այն, որ ԱԱԾ-ն կարծում է, որ կա անհրաժեշտություն, որ նրանք առնվազն գոնե 3 տարվա մեջ 60 օր օրինական գտնվեն Հայաստանում, դրա մեջ ոչ մի սարսափելի բան չկա, եթե նույնիսկ այդ տարբերակով ընդունվի:

«Իհարկե, մարդկանց մասին տվյալները անպայման պետք է ընդունել, եթե մարդն ասում է՝ ես ազգությամբ հայ եմ, դա դեռ դոգմա չի, պետք է ստուգել, հիմնավորումները նայել: Ես կարծում եմ՝ շատ նորմալ է այս փոփոխությունը: Ինչքան հնարավոր տարբերակներով ապահովագրվենք, այնքան ավելի լավ»,-հավելեց Բեժանյանը:

Այս պահին, նրա խոսքով, հիմնականում Ռուսաստանի հայերն են ստանում քաղաքացիություն, առնվազն վերջին մի քանի ամիսներին ՌԴ քաղաքացի ազգությամբ հայերն են, որ փորձում են ստանալ քաղաքացիություն, բայց դա էլ է արտաքին գործոնով պայմանավորված:

«Որտեղ  հիմնական թեժ կետերն են, մարդկանց կյանքին վտանգ է սպառնում, և մարդիկ կարիք ունեն հայկական քաղաքացիության, այդ կողմից հոսքը գալիս է: 2012-ին դա Սիրիան էր, հետո Լիբանանն էր, հիմա Ռուսաստանն է»,-ասաց Բեժանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում