Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Լավ տղա» հասկացությունը պետք է արմատախիլ արվի բանակից․ շատ բան կա անելու

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը

 Պարոն Նորիկյան, նորից ունենք զինվորի մահ ոչ հակառակորդի գնդակից: Այսինքն` խաղաղ պայմաններում բանակում մահերը շարունակվում են: Ինչպե՞ս պետք է զինված ուժերը դուրս բերել այս փակուղային վիճակից:

Հիմքերի հիմքը ռազմակրթական համակարգն է, ինտելեկտուալ բանակի առկայությունը: Քանի դեռ մենք չունենք այդ ինտելեկտուալ առանցքը, որտեղ ինտելեկտուալ, մարդկային արժեքները  կգերակայեն ոչ ֆորմալ բարքերին, քանի դեռ ֆորմալ բարքերը չեն գերազանցում ոչ ֆորմալ բարքերին, մենք մշտապես ունենալու ենք այսպիսի ողբերգական դեպքեր: Սպաների մասնագիտական, կրթական հոգեբանական կարողությունների զարգացումը, ընդհանուր առմամբ, բանակում տիրող մթնոլորտն է պետք փոխել: Իր զավակին բանակ ուղարկող ծնողը պետք է վստահ լինի, որ զինվորական ծառայության ընթացքում պաշտպանվում է կյանքի իրավունքը: Այսինքն այդ միջավայրում արվում է ամեն ինչ ոչ ֆորմալ բարքերը, ոչ կանոնադրական հարաբերություններն արմատախիլ անելու համար: Այսպես կոչված «լավ տղա» հասկացությունը պետք է արմատախիլ արվի բանակից: Լավ տղան ամենալավ կրթված զինվորն ու սպան պետք է լինեն, որոնք իրենց օրինակով պետք է օրինակ ծառայեն: Ես մի քննարկման ժամանակ էլ այդ հարցին անդրադարձա՝ ասելով, որ գլոբալ առումով ես ուզում եմ հասկանալ՝ ով է իմ բանակի սպան, սպայի կերպարն ում միջոցով է մարմնավորվում, ուզում եմ հասկանալ՝ ո՞ր զինվորը պետք է դառնա օրինակելի: Ես ուզում եմ հասկանալ՝ մենք ի՞նչ ենք հասկանում հերոս ասելով, զինվոր ասելով, սպա ասելով, ինչու մարդիկ պետք է զինծառայությունից խուսափեն, ինչու պետք է ծառայությունը չդառնա պատվախնդրության, կյանքում կայանալու ամենակարևոր նախապայմաններից մեկը: Մենք պետք է այնպես անենք, որ բանակում ծառայելը շահավետ դառնա, ոչ թե դրանից խուսափելու միջոց դառնա: Իսկ բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների առկայությունը ես ամենից շատ կապում եմ մտածողության և կրթական ինտելեկտուալ մակարդակի ցածր լինելու հետ: Ռազմակրթական համակարգը փոխեք, բանակի զարգացման մոդելը փոխեք և դուք կունենանք ամուր կարգապահություն: Կարգապահության հետ կապված մի կարևոր նկատառման վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել՝ զորանոցների կահավորում: Եթե զորանոցը կահավորված չէ, բարեկարգված չէ, եթե զինծառայողների կացարանները քաղաքակիրթ երկրների բանակներին համահունչ կահավորված չէ, այսինքն այն հին տաշտակներով, հին նստարաններով, հին անկողիններով ենք ապահովում մեր զինվորներին, այդ ամենն ազդում է մարտունակության վրա, բարոյահոգեբանական իրավիճակի վրա: Այդ չարիք հանդիսացող ոչ ֆորմալ բարքերը ուղղակի պետք է վերացվեն բանակից: Ծեծն ու հայհոյանքը, բռնությունը պետք է վերացվեն, բռնություն գործադրող ցանկացած ոչ պետք է խտորեն պատժվի: Շատ բան կա անելու բանակում, պետք է ուղղակի սրտացավություն:

Նշվում է, որ նախնական տվյալներով զինծառայող Մանուկյանն ինքնաձիգից իրեն հասցրել է մահացու հրազենային վիրավորում: Արդյոք խնդիր չէ, որ ամեն անգամ նման դեպքերը որակվում են որպես «ինքնասպանություն»:

Դու կոնկրետ արարքի իրավաբանական որակման մասին եք խոսում: Անգամ եթե այդպիսին էլ որակվի, իրականում պարզվի, որ ինքնասպանության հասցնելու դեպք է տեղի ունեցել, մենք պետք է ուշադրություն դարձնենք այդ հանգամանքի վրա, այլ դա ծնող պատճառների վրա պետ է ուշադրություն դարձնենք: Ի՞նչ է հիմք հանդիսացել ինքնասպանության համար, ի՞նչ միջավայրում է այդ ողբերգությունը տեղի ունեցել, ովքեր են մեղավոր, ինչու պատասխան չեն տալիս: Բանակում շատ ժամանակ հանցագործությունների կրկնությունը պայմանավորված է պատասխանատվության ինստիտուտի բացակայությամբ: Կանոնադրական, կարգապահական համակարգը բանակում լավ չի գործում: Բողոքարկման համակարգը լավ չի աշխատում, զինվոր-հրամանատար կապը լավ չի աշխատում: Ճիշտ հակառակը, կա վստահության պակաս, ի դեմս սպայի զինվորը չի տեսնում այն անձին, ում կարելի է վստահել: Այդ վտահության կապն է պետք  ստեղծել: Ինձ նաև տեսլականը չի երևում, բանակի գործող ղեկավարները ի՞նչ պատկերացում ունեն, ի՞նչ բանակ են իրենք կառուցում: նոր նշանակված ԶՈՒ ԳՇ պետն ինչպե՞ս է պատկերացնում բանակի վերակազմավորումը, վերականգնումը, բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխությունը: Պետք է այս հարցերի պատասխանները տրվեն:

Այլապես այսպիսի դեպքերը շարունակակն են լինելո՞ւ:

Այո: Ես խորապես ցավում եմ, երբ բանակում տեղի ունեցած ողբերգական դեպքերը ուղղակի վիճակագրական տվյալների օբյեկտ են դառնում: Ասում են՝ այս տարի այսքան սպանություն եղավ, այսքան ինքնասպանություն եղավ, լավ է՝ դեպքերը քչանում են: Այն դեպքում, երբ պետք է յուրաքանչյուր առանձին դեպքում այն դառնալ լրջագույն հետազոտության առարկա, ու դա այդ ողբերգական դեպքերի պատճառները վերացնելու հիմք պետք է դառնար: Մասնագիտական, բարոյահոգեբանական լուրջ աշխատանք է պետք անցկացնել անձնակազմի հետ: Բանակը պետք է վերափոխել, իսկ դրա համար անհրաժեշտ է սրտացավություն ու պատասխանատվություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում