Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Փյունիկի» կարևորագույն քայլը․ Ինչպես հասնել պատմական հաջողության

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն ակնկալում է, որ հուլիսի 19-ին Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» դեմ խաղում «Հանրապետական» մարզադաշտի տրիբունաները լեփ-լեցուն կլինեն։ Կարևորագույն մրցավեճի մուտքը երկրպագուների համար կլինի անվճար։ Հիշեցնենք, որ որակավորման առաջին փուլում մեր չեմպիոնը սենսացիոն հաղթանակի էր հասել Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» նկատմամբ։ Նշենք, որ պատմության ընթացքում հայկական որևէ թիմի չի հաջողվել հաղթահարել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլը։ Վստահաբար կարող ենք ասել, որ «Փյունիկը» մոտ է պատմական հաջողություն գրանցելուն։ Դրա համար կան բոլոր նախադրյալները։ Նշենք, որ «Դյուդելանժը» կարգով ավելի ցածր է «Փյունիկից»։ Ըստ Տրանսֆերմարկետ պարբերականի «Դյուդելանժում» հայտավորված ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է ընդամենը 2․06 միլիոն եվրո։ Մինչ դեռ «Փյունիկի» ֆուտբոլիստների տրանսֆերային հանրագումարը 6․1 միլոն եվրո է։ Այո, մենք ունենք որակական առավելություն, բայց․․․։ Ժամանակակից ֆուտբոլում այս ցուցանիշը հաջողության հասնելու հիմնական գրավականը չէ։ Դա ապացուցեց նույն «Փյունիկը» պայքարից դուրս թողնելով «Կլուժին»։ «Դյուդելանժը» իր հերթին առաջին փուլում հաղթել է կարգով ավելի բարձր՝ Ալբանիայի չեմպիոն «Տիրանային»։

Սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթելուց հետո «Փյունիկի» առաջիկա մրցակիցը Տիրանայում առավելության է հասել արդեն 2։1 հաշվով։ Չմոռանքանք, որ 2019 թվականին Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում «Դյուդելանժը» պայքարից դուրս էր թողել Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային»։ Երևանում մերոնք հաղթել էին 2։1 հաշվով, սակայն պատասխան խաղում պարտվել էին նույն հաշվով։ Հետխաղյա 11 մետրանոցներով «Լյուքսեմբուրգի» չեմպիոն հաղթանակ էր տարել հայտնվելով հեղինակավոր մրցաշարի փլեյ-օֆֆում։ Հաշվի առնելով առաջիկա հանդիպման կարևորությունը «Փյունիկի» ղեկավարությունը երեկ կատարեց կարևորագույն մի քայլ երկրպագուներին առանց տոմսի հրավիրելով ստադիոն։ Այս որոշմամբ արդյունքում «Փյունիկին» հուլիսի 19-ին կօգնի նաև 12-րդ ֆուտբոլիստը։ Միայն թեժ ֆուտբոլային մթնոլորտում և հզոր աջակցությամբ է հնարավոր կերտել պատմություն։

«Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը նախօրեին ֆեյսբուքում արձագանքել էր երկրպագուների շնորհավորանքներին՝ անդրադառնալով «Կլուժի» հետ խաղին: Նա կարծիք էր հայտնել նաև մեր թիմի առաջիկա մրցակից «Դյուդելանժի» մասին:«Տղաները իսկապես ցույց տվեցին ֆանտաստիկ կամք և ապացուցեցին, որ ուժեղ մրցակցին կարելի է հաղթել՝ հավատալով ոգու զորությանը։ «Դյուդելանժը» հեշտ մրցակից չէ, նրանք երկու տարի առաջ երկու անգամ հաղթել են «Կլուժին»,- գրել է Արթուր Սողոմոնյանը։ Այո, 2020 թվականի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում «Դյուդելանժին» հաջողվել է պայքարից դուրս թողնել Ռումինիայի չեմպիոնին։ Սեփական հարկի տակ Լյուքսեմբուրգի թիմը հաղթել էր 2։0 հաշվով, իսկ հյորընկալվելիս առավելության հասել 3։2 հաշվով։

Այո, մեր չեմպիոնին հեշտ հանդիպում չի սպասվում, բայց լիահույս ենք, որ երկրպագուների լայն աջակցությամբ և նվիրվածությամբ «Փյունիկին» կհաջողի Երևանում առավելության հասնել համոզիչ հաշվով։ Պատասխան մրցավեճը տեղի է ունենալու հուլիսի 26-ին Լյուքսեմբուրգում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում