Friday, 19 04 2024
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը

Արայիկ Հարությունյանը Սերժ Սարգսյանի սխալը չի գործի․ նա ունի երկու տարբերակ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը։

-Պարոն Պետրոսյան, ձմռանը Արցախում նախատեսվում է անցկացնել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որի արդյունքում  հնարավոր է սուպեր նախագահական մոդելից անցում կատարվի կիսանախագահական կառավարման համակարգին։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս պրոցեսի վերաբերյալ։

-Նախևառաջ նշեմ, որ սահմանադրական փոփոխություններ անցկացնելը խիստ անհրաժեշտություն է Արցախի համար։ Պատերազմից հետո հաստատվել է  այլ իրականություն, և մենք տեսնում ենք, որ գործող սահմանադրության պատճառով հայտնվել ենք նոնսենսի մեջ։ Կա մի իրականություն, որը սահմանադրորեն որևէ կերպ չենք կարողանում կարգավորել։ Ուստի փոփոխության անհրաժեշտության միանշանակ կա։ Մենք տեսել ենք, թե 2017 թվականին ինչպես է Սերժ Սարգսյանի կարգադրմամբ այստեղ սահմանադրություն փոխվել՝  կիսանախագահականից անցում է կատարվել նախագահականին։Եթե հիշում եք՝ կեղծ լոզունգներ էին հնարաել՝ «Այո՛ Արցախին» և այլն, մոլորեցնում էին ժողովրդին՝ ասելով, որ կառավարման կիսանախագահական համակարգը թերի է և անհրաժեշտություն կա անցնել նախագահականի։Հիմա մարդիկ նորից ուզում են կիսանախագահականի անցնել։ Ես մի բան չեմ հասկանում՝ իրենք ինչպե՞ս են մեր հանրությանը հակառակը համոզելու։Հիմա փաստորեն նորից պետք է քարոզ անեն, որ անցնենք կիսանախագահականին։ Սա մի փոքր տրամաբանությունից հեռու է։ Բայց ինչպես 2017 թվականի սահմանդրությունն էր Բակո Սահակյանի համար կարված, որ իր ժամկետը զրոյանա ու մինչև 2030 թվականը մնա․․․ Սերժ Սարգսյանը հենց այդ նպատակն էր հետապնդում, այնպես էլ հիմա են ուզում նման մի բանա սել։  Այդ մասին նախկինում ինձ ասել էր  նաև Արայիկ Հարությունյանը, ինքը դեմ էր, բայց ստիպված այդ քարոզն արել են ու սահմանդրությունն ընդունել։

Հիմա հարցն այն է, որ կիսանախագահական մոդելը նորից կարվում է ինչ-որ մարդկանց համար։ Նրանք նստել, զրուցել ինչ-որ բան են պայմանավորվել, բայց ընդհանրապես նույնիսկ եթե սահմանդրության փոփոխության անհրաժեշտություն կա, պետք է մի շարք հանգամանքներ հաշվի առնվեն։ Իդեալական սահմանադրություն չի լինում, հետագայում ինչ-որ փոփոխություններ են արվում։ Բայց հարցն այն է, որ երկրի ղեկին պետք է  այն մարդիկ նստեն, ովքեր այդ սահմանադրությունը կպաշտպանեն ու օրենքներով կշարժվեն։ Նույնիսկ  եթե ԱՄՆ-ի սահմանդրությունը վերցնենք, անձերը չեն փոխվելու, նույն բանը շարունակվելու է։ Բայց այն, որ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն ունենք՝ միանշանակ է ու այդ պահանջը ներկայացրել է իրական ընդդիմությունը պատերազմից հետո։

-Այս փոփոխություններով նախատեսվում է նաև առանձնացնել խորհրդարանական ու նախագահական ընտրությունների օրը։ Ձեր դիտարկմամբ՝ դա ճի՞շտ որոշում է։

Այն, որ 2017 թվականին որոշվեց, որ այդ ընտրությունները նույն օրը պետք է անցկացվեն, դա էր հատուկ նպատակ հետապնդում, որովհետև ժողովրդի իրավագիտակցության մակարդակն այնքան ցածր մակարդակի վրա էր, որ 2020 թվականին խառնել են ամեն ինչ իրար՝ կուսակցություն, նախագահի թեկնածու․․․ մարդկանց թվեր էին ասում, գնում ընտրում էին։ Դրա համար ի սկզբանե ճիշտ չէր նույն օրը ընտրություն անցկացնել։

Հիմա մենք  ստիպված ենք սահմանադրությունը փոխել, թեպետ հետևանքներ միանշանակ լինելու են, մենք ստիպված ենք նման քայլի գնալ ու ձևավորել Ազգային ժողով։ Եթե հետագայում նույնիսկ նախագահական ընտրություններ հնարավոր չլինի անցկացնել, Ազգային ժողովին պետք է լիազորություններ տալ, որ մեծամասնությունը ժամանակավոր նախագահ ընտրի։ Սա այն դեպքում, երբ Ադրբեջանն ուլտիմատում մտցնի, օրինակ ասի՝ նախագահի ընտրություն չեք անում, թե չէ մենք կռիվ ենք սկսում։ Քանի որ մենք պատրաստ չենք պատերազմի, Ազգային ժողովը թող նախագահ ընտրի։ Մենք այդ առաջարկն արել ենք, քանի որ իրականությանը մոտ է, որ նման բան կլինի։

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ինքը չի առաջադրվելու և անելու է հնարավոր ամեն բան, որ օրինական ընտրություններ անցկացվեն։ Դա անեկդոտ է։ Մենք տեսել ենք, թե Արայիկ Հարությունյանն ու Բակո Սահակյանը ինչպիսի ընտրություններ են անցկացրել 2020 թվականին՝ Արցախի պատմության ամենախայտառակ ընտրությունները։ Նույն սցենարն ավելի մեծ փողերով, ավելի մեծ կեղծիքներով, ավելի շատ ժեշտ ու ցեմենտով սպասվում է 2023 թվականին։ Հնարավոր չէ, որ այլ տարբերակ լինի, այդ մարդիկ միայն դրան են սովոր, այդ ձևը գիտեն, իրենք օրենք չգիտեն։

Իսկ Հայաստանի Հանրապետության իշխանությունների վրա մենք ընդհանրապես հույս դնել չենք կարող, որովհետև փաստացի 2020 թվականին քաջ իմանալով իրականությունը, Նիկոլ Փաշինյանը հաջորդ օրը դուրս եկավ ու հայտարարեց, որ արդար ու ժողովրդավարական ընտրություններ են եղել, ինչի կապակցությամբ էլ շնորհավորել է։ Բայց ինքը քաջ գիտակցում էր, որ ընտրությունները կեղծած ու ամեն ինչով առած են եղել։ Պարզապես ձեռնտու էր Արայիկի նման անձը, դրա համար էլ այդպես հայտարարեց։Մենք հիմա ծանր իրավիճակում ենք հայտնվել՝ ՀՀ իշխանությունները մեզ չեն սատարում, որպեսզի մենք արդար ու լավ երկիր կառուցենք։ Նա 2020 թվականին ծառայել է այս կոռուպցիայի արքային և հիմա մենք իրենց վրա հույս չենք կարող դնել։

-Դուք մտահոգված եք, որ Արայիկ Հարությունյանը կդրժի իր խոսքն ու նորից կառաջադրվի՞։

-Ո՛չ ինքը Սերժ Սարգսյանի սխալը չի անի։ Կա երկու տարբերակ։ Իրենք ուզում են այնպիսի մարդ գա իշխանության, որ հետագայում  իրենց կեղտերը ջրի երես չհանեն։ Բոլորս գիտենք, թե մեր երկրի հետ ինչ են արել՝ իրենց դղյակներից երևում են։ Իրենք մարդ են ման գալիս, նույնիսկ նոր դեմքով ինչ- որ երիտասարդի բերեն իշխանության, որ իրենց հետևից չընկնեն։Սա իրենց կյանքի հարցն է, որովհետև իրենց արած հանցագործությունների համար շատ մեծ պատիժներ են սպասվում։Սա առաջին տարբերակն է։

Երկրորդ տարբերակն էլ իրենք Ազգային ժողովում կոճակ սեղմողներին հավաքելու են, հետո Արայիկը գնաlու է ասի,որ ռուսն ասում է, որ թուրքը չի թողնում նախագահական ընտրություններ անցկացնել։ ԱԺ-ում նստածներն էլ նույն ձևի ընտրելու են, ասելու են չարից փոքրագույնը Արայիկն է, նրան ընտրենք։ Այլ տարբերակ չկա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում