Friday, 29 03 2024
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»

Ինչով է պայմանավորված Հայաստանում անպտղության բարձր ցուցանիշը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը

 -Պարոն Մարկոսյան, Հայաստանում անպտղության ցուցանիշը 16,8% է։ Այս ցուցանիշը բարձր է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաստատած սահմանային ցուցանիշից։ Նշվում է, որ ՀՀում խնդիրը ոչ թե բժշկակենսաբանական է, այլ սոցիալբժշկական: Այս ամենը որքանո՞վ է ազդեցություն ունենում ժողովրդագրական խնդիրների վրա։ Իրավիճակը որքանո՞վ է մտահոգիչ։

-Բնականաբար, մտահոգիչ է, քանի որ վերջին նման վիճակագրության համեմատ գրեթե նույնն է մնացել։ Վերջին հետազոտությունն իրականացվել էր 2014 թվականին, և փաստացի մենք ութ տարի անց իրավիճակի բարելավում չունենք: Բայց  այստեղ մի յուրահատկություն կա. փաստացի տղամարդկանց անպտղության ցուցանիշն ավելի բարձր է, քան կանանց մոտ։ Հնարավոր է, որ ութ տարի առաջ կարծրատիպերից ելնելով չեն պատասխանել կամ իսկապես վատթարացել է վիճակը վերջին ութ տարվա մեջ, բայց սա էլ է մտահոգիչ։ Եվ եթե դիտարկենք, թե որ մարզերում է շատ տարածված՝ Երևան, Լոռի, Սյունիք և Վայոց Ձոր, սա նշանակում է, որ Հայաստանում վերարտադրողական տարիքում գտնվող անձանց վեցից մեկը չի կարողանում մասնակցել ծնելիության գործընթացին: Սա շատ լուրջ խնդիր է։ 2019 թվականին, երբ քաղաքականություն մշակվեց, ներկայացվեց կառավարությանը, այն ժամանակ վերարտադրողական առողջության ծրագիր կար, որի արժեքը 600 միլիոն դրամ էր: Այն 2019-ին դարձավ 1,9 մլրդ, բայց կորոնավիրուսի ժամանակ այս թիվը փոքրացել էր։ Կարծում եմ՝ այս պարագայում պետք է խնդիր դրվի, որպեսզի գումարների լուրջ ավելացում լինի։ 1,7 տոկոս առաջնային անպտղության ցուցանիշն է, այսինքն՝ նախորդ հետազոտության համեմատ առաջնային անպտղության ցուցանիշը նվազել է, նախկինում 5 տոկոս էր, 12 տոկոս երկրորդայինն էր։ Այս անգամ առաջնային անպտղության ցուցնաիշը 1,7 է, իսկ երկրորդայինը՝ 15,1 տոկոս: Այսինքն երկրորդային անպտղության ցուցանիշը բարձրացել է: Երկրորդային անպտղությունն այն է, երբ կինը երեխա է ունենում, դրանից հետո են խնդիրներ առաջանում: Սա նշանակում է, որ մեր առողջապահական համակարգը այդքան լավը չի՞, որ կանանց մոտ խնդիրներ են առաջանում առաջին երեխան ունենալուց հետո: Բնականաբար, առաջնային անպտղությունը բուժելն ավելի դժվար է, ավելի ծախսատար է: Կարծում եմ՝ պետք է գումար ավելացնել երկրորդային անպտղության բուժման նպատակով, և այս հարցին պետք է ավելի արմատական լուծում տրվի, որովհետև մենք այստեղ բավական ծնունդներ ենք կորցնում: Բավական ներկայացուցչական հետազոտություն էր, վերարտադրողական տարիքի մոտավորապես 3500 հոգու էին հարցեր ուղղել: Ըստ վերջին հետազոտության, 90 հազար հոգի ուներ այդպիսի խնդիր: Կարող ենք արձանագրել, որ բարելավում չենք ունեցել և տղամարդկանց վերարտադրողական առողջությունն է վատթարացել, ինչը շատ լուրջ պատճառներ ունի: Այստեղ և աշխատանքային միգրացիան իր դերն ունի, սեռական դաստիարակությունը դեր ունի: Երևի պետք է պարտադիր լինի, որ ամուսնությունից առաջ զույգերը հետազոտվեն, որպեսզի վարակված տղամարդը կնոջը ևս չվարակի:

 Ձեր կարծիքով, ծնելիության խթանմանն ուղղված ծրագրերը բավարա՞ր են, թե ավելին պետք է արվի:

Երբ 2019 թվականին սկսեցինք այդ գործընթացը, այնտեղ կոնկրետ խնդիրներ կային, որոնք լուծում էին պահանջում: Ասենք, առաջին երեխայի ծնվելու դեպքում միանվագ դրամական աջակցությունը 50 հազար դրամ էր: Մենք այդ 50 հազարը 300 հազար դրամ դարձրեցինք ոչ թե նրա համար, որ ծնելիությունը խթանենք, այլ որպեսզի ծնողները չմտահոգվեն նորածին երեխայի ծախսերի մասին, նաև երեխայի ծնունդը չհետաձգեն: Մենք այդ բացը փակեցինք: Ամենալուրջ առաջարկը, որ ընդունվեց կառավարության կողմից, գյուղական բնակավայրերում երեխայի խնամքի նպաստի տրամադրումն էր վարձու աշխատող չհանդիսացող կնոջը: Մ ինչ այդ միայն աշխատող կայանք էին ստանում այդ նպաստը: Արդյունքում արձանագրում էինք, որ 2010-ի հետո գյուղական բնակավայրերում ծնունդների թիվը անկում էր ապրել ահավոր տեմպերով: Մենք պետք է հասկանանք, որ գյուղում երեխաների պահանջմունքը մեծ է: Նույնիսկ վերջին տվյալներով, երեխաներ ավելի շատ են ծնվում գյուղերում, քան քաղաքներում, բայց առաջին և երկրորդ երեխայի պարագայում մենք լուրջ խնդիր ունենք: Դա կախված է արտագաղթի և սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ: Գյուղում, համենայնդեպս, մարդիկ ուզում են ավելի շատ երեխա ունենալ, բայց պայմանները, ենթակառուցվածքները՝ մանկապարտեզ, դպրոց, աշխատանք։, եկամուտ, այդ ամենը խանգարում է, որ մարդիկ իրենց ցանկությունն իրականություն դարձնեն: Փաստացի անկախությունից ի վեր, 30 տարի գյուղում ծննդաբերող կինը որևէ օգնություն չի ստացել: Գյուղում ապրող կինը որևէ տեղ որպես աշխատող գրանցված չէ և դրա համար որևէ գումար չէր ստանում; Գոնե երեխայի տակդիների համար գումար չենք տվել:

Հիմա 2020-ի հուլիսի 1-ից գյուղում բնակվող և վարձու աշխատող չհանդիսացող կինն ստանում է այդ գումարները: Իսկ այս տարվա հունվարի 1-ի նաև քաղաքաբնակ և վարձու աշխատող չհանդիսացող կինը կստանա այդ գումարները: Այսինքն հիմա բոլոր կանայք ստանալու են երեխայի խնամքի նպաստ: Այդ բացը փակվեց: Բացի այդ, խնամքի նպաստի չափը հունվարի 1-ից դարձել է 30700 դրամ, իսկ գյուղական բնակավայրում ապրող կինը դրա կրկնակին է ստանալու: Այդուհանդերձ, համալիր լուծման տեսանկյունից դեռևս խնդիրներ կան լուծելու: Երեք բնակարանային ծրագիր մեկնարկեց, որը 150 տոկոս կատարողական է ցուցադրում, այնքան լավ է աշխատում, որ կառավարությունը ստիպված եղավ այդ նպատակով հատկացվող գումարներն ավելացնել: Թիրախները ճիշտ են ընտրված, լավ մշակված նախագիծ է: 2019-ից հետո երեխա ունեցող ընտանիքներին բնակարանային ապահովության ծրագրերը ամենալավ նախագծերից են: Այն նախատեսում է կանխավճարի վճարման աջակցություն՝ մարզային բնակավայրերում բնակարան գնելու համար, կանխավճարի ապահովագրություն և երեխայի ծնունդով պայմանավորված աջակցություն հիփոթեք մարող ընտանիքներին:

Հաջորդ քայլերից կարևորը պետք է լիներ բազմազավակ ընտանիքների մասին օրենքը: Կառավարությունը 2022-ի հունվարի 1-ից նաև 3-րդ և հաջորդ ծնվող երեխային սկսեց տրամադրել 50 հազար դրամ, մինչև երեխայի 6 տարեկան դառնալը: Դա գործելու է դեռևս մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, բայց կարծում եմ՝ կշարունակվի: Էլի բավական մեծ աջակցություններ կան, 3-րդ, 4-րդ երեխայի միանվագ նպաստը 1 մլն դրամ է, 5-րդ և հհաջորդի համար՝ 1,5 մլն դրամ: Այս ամենը շատ լավ է, կառավարությունը բավական լուրջ գումար է ծախսում՝ 32 մլրդ դրամ, իսկ հաջորդ տարի այդ թիվը կմեծանա:

Ժողովրդագրական քաղաքականությունն ամբողջացնելու համար էլ ի՞նչ քայլեր պետք է արվեն:

Ժողովրդագրական քաղաքականությունն ամբողջացնելու համար մենք դեռ 2019-ին կարևոր հարց ենք բարձրացրել՝ աշխատող կնոջ համար այնքան կարևոր չէ գումարը, որքան երեխայի խնամքի հետ կապված խնդիրները: Մենք առաջարկել էինք, որ գործարկվեր մսուր-մանկապարտեզների ցանցը, որպեսզի կինը ունենա հստակ երաշխիք, որ երեխային շուտ կտանի մանկապարտեզ: Աշխատող կնոջ համար դա շատ կարևոր է: Եթե ինքն ունենա այդ երաշխիքը, որ պետությունը հոգալու է երեխայի խնամքի հետ կապված գործառույթը, ինքն ավելի հակված կարող է լինել երեխա ունենալու: Որովհետև երեխա պահելը շատ բարդ է, եթե չկա տատիկը, պապիկը, ապա պետք է դայակ վարձել, որն ավելի թանկ է: Այս պայմաններում ոչ բոլոր կանայք են հակված ավելի շատ երեխաներ ունենալու: Մանկապարտեզների հարցը լուծվեց, նույնիսկ դպրոցներում երկարօրյայի հարցը լուծվեց, հիմա արդեն պայմանագրային հիմունքներով դպրոցահասակ երեխաները կարողանում են մնալ երկարօրյա: Բայց կոնկրետ մսուր-մանկապարտեզների հարցը բաց մնաց: Սա ևս պետք է իր լուծումն ստանա:

Բայց ժողովրդագրական քաղաքականությանը վերջը պետք է լինեն սոցիալական երաշխիքները: Այսինքն ոչ թե մենք ասենք՝ արի քեզ փող տանք, դու երեխա ունեցիր, այլ պետք է ասենք՝ հարգելի ծնող ջան, մենք քեզ տալիս ենք սոցիալական երաշխիքներ: Այսինքն եթե դու ունենում ես 3 կամ 4 երեխա, իմացած եղիր, որ քո երեխան, ասենք, բակալավրիատում անվճար է սովորելու, դու կունենաս բժշկական անվճար ապահովագրություն, բազմազավակ ընտանիքի երեխան մինչև 18 տարեկանը կստանա երեխայի խնամքի նպաստը: Դրա մեջ կարող են մտնել բնակարանային ապահովման խնդիրները: Մենք պետք է փաթեթ առաջարկենք մարդկանց և ասենք՝ ընտրեք, եթե դուք ուզում եք շատ երեխաներ ունենալ, հտակ իմացեք, որ դուք այս արտոնություններից օգտվելու ենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում