Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հարցեր առաջացնող նշանակում․ ինչո՞ւ է Փաշինյանը ԳՇ պետ նշանակել իր հրաժարականը պահանջող, ռազմական հեղաշրջման փորձ անող Էդվարդ Ասրյանին

Շուրջ հինգ ամսվա դադարից հետո Հայաստանի Զինված ուժերը գլխավոր շտաբի պետ ունեն։ Նախագահի հրամանագրով՝ այդ պաշտոնը զբաղեցնելու է Էդվարդ Ասրյանը։Մեկ այլ հրամանագրով Արթուր Հարությունյանը նշանակվել է ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ:

Հիշեցնենք, որ Էդվարդ Ասրյանը նախորդ մայիսից զբաղեցնում էր ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը։

Արտակ Դավթյանը Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատվել էր փետրվարի 24-ին։ Նա անցնում է բանակին անպիտան հրթիռներ մատակարարելու քրեական գործով:

Մասնագետները Էդվարդ Ասրյանի նշանակման հետ կապված մի շարք մտահոգություններ են տեսնում։  Վերջինս ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ պահանջում էր  Փաշինյանի հրաժարականը։ Ինքը Փաշինյանն էլ Գլխավոր շտաբի  հայտնի հայտարարությունը որակել էր ռազմական հեղաշրջման փորձ։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մտահոգությունն ավելի շատ բարոյական հարթակում է․ «Մնացած իմաստներով այդ խնդիրն այևս սպառված է։ Ինչպես կարող է գերագույն հրամանատարն այդպիսի որոշում կայացնել՝ ռազմական հեղաշրջման փորձի մասնակից մարդուն նշանակել  Գլխավոր շտաբի պետ և ինչպես կարող է այդ պաշտոնը զբաղեցնել մի մարդ, ով համարում է, որ բոլոր մեղքերը մի մարդունն  են, հենց այդ մարդուց  պաշտոն ընդունի։ Սա ավելի շատ բարոյական հարթակում է։ Իրականում զարմանալի ոչ մի բան  չկա, որովհետև հարաբերությունները մշտապես այդ բովանդակությունն են կրել՝ անսկզբունքային, անհետևողական և անծրագիր։Այստեղ կարևորը պաշտոն ունենալն է և բնավ կարևոր չէ փաստորեն, թե մինչ այդ ինչ ես ասել, ով ում է վիրավորել, ով ում է մարդասպան ու դավաճան համարել»։

Կարապետյանցի դիտարկմամբ՝  փաստացի նման պաշտոն առաջարկվում է մարդուն, ով պատրաստ էր երկրի ներսում ռազմական հեղաշրջում անել։

Հարցին, արդյոք կա կադրային խնդիր, իրավապաշտպանն արձագանքեց․ «Կադրերի խնդիրն այն կեղծ օրակարգն է, որը հեղափոխությունից հետո առաջին օրվանից սկսել են շահարկել։ Իրականում ոչ մի կադրային խնդիր չկա։ Երբ նպատակահարմար է լինում՝ այդ կադրերին նշանակում են։ Քյարամյանի նման մեկին 48 ժամվա կտրվածքով անցկացնում են մի քանի պաշտոնների միջով, գեներալի կոչում են տալիս, որ հարմար պաշտոն տա։ Իսկ երբ դրա կարիքն իսկապես կա՝ այդ բոլոր գործողությունները չեն անում։ Հետևաբար չկա  «կադրերի սով» հասկացություն։ Եթե Հայաստանի նման փոքր երկրում կա կադրերի պակաս, մենք Հայաստանը պետք է բանալիով փակենք, բանալին հանձնենք չգիտեմ ում ու թողնենք գնանք տարբեր երկրներում ապրենք։ Սա ամենալկտի սուտն է, որն այս իշխանությունները պարբերաբար օգտագործում են։ Եթե ինքը ման է գալիս կադրեր իր նեղ շրջապատում՝ իր ախպերության,  ընկերության, իրեն հավատարիմ շրջանակներում, իհարկե չկան, որովհետև ինքն այդքան մեծ շրջապատ  չունի։ Նա  չի փորձում կադրեր փնտրել այնտեղ, որտեղ կան պրոֆեսիոնալ ու հայրենիքին նվիրված մարդիկ։ Ճիշտ տեղում չի փնտրում, դրա համար էլ չի գտնում»,-եզրափակեց Կարապետյանցը։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը նշում է, որ այս նշանակումը բազմաթիվ հարցեր է առաջացնում․ «Ի վերջո հարցերի հարցը մնում է այն, թե նման կադրերով  այս ինչ ռազմական ռեֆորմ է իրականացվում Հայաստանում։ Երևի թե այդ հարցի պատասխանը պետք է հնչի հենց Ազգային ժողովի ամբիոնից, որպեսզի մեզ՝ հարկատուներից բացատրեն, թե նոր շտաբի պետը, ով իր հետ կբերի նոր բարձրագույն  զինվորական ղեկավարության նշանակումներ, ինչ կոնցեպտ են իրականացնելու մեր հարկատուներիս հաշվին։ Եվ թող չասեն, թե մենք մասնագետ չենք, մենք հարկեր վճարելու մասնագետ էլ չենք, բայց վճարում ենք։ Այնպես որ իրենք բավականին հանրամատչելի կերպով պարտավոր են բացատրել, թե ինչ են անում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մեհրաբյանի՝ երկրորդը  այդ ռեֆորմի գաղափարախոսությունն է ․ «Ի վերջո այդ գաղափարախոսությունն իր մեջ պետք է ներառի 2020 թվականի պատերազմի դասերը, պետք է հենված լիներ ռազմական սպառնալիքների բնույթի վերլուծության վրա և լուծումները բխեին դրանից։ Որքանո՞վ է դա արված, ես վստահ չեմ։ Տպավորություն ունեմ, որ այստեղ ինչ-որ  իներցիոն մոտեցումներ են ավելի շատ գերակայում, ինչը համարժեք չէ ստեղծված իրավիճակին։ Մնացածը կտեսնենք՝ առաջիկա մեկ երկու ամսվա ընթացքում այդ  հարցերի պատասխանները պետք է հնչեն։ Եթե չհնչեն, այդ ժամանակ արդեն կսկսեն բավականին ոչ բարենպաստ հետևություններ այս ամենի մասին՝ նաև կորցրած ժամանակի ու քաղաքական ռեսուրսի մասին հետևություններով»։

Քաղաքագետի խոսքերով՝ սա այն վիճակն է, երբ Պաշտպանության նախարարության ղեկավարությունը, նորանշանակ շտաբի պետն ու կառավարությունը պետք է  հասարակության հետ իրենց հաղորդակցությամբ փարատեն որոշ բացասկան տպավորությունները ու բացասական նախնական հետևությունները․ «Որովհետև եթե մենք շարունակում ենք մեր այսպես կոչված «ռուս գործընկերների» հորդորներով քանդել մեր սեփական տունը և փորձանք բերել մեր գլխին, ապա դա շատ վատ բան է։ Ես առայժմ չեմ ուզում համոզմունք հայտնել, որ դա այդպես է, բայց կան լուրջ նախանշաններ»,-եզրափակեց Մեհրաբյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում