Friday, 19 04 2024
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը

Հայաստանում բարեփոխում են փախստականների և ապաստանի համակարգը, Եվրամիությունը վճռականորեն աջակցում է

Ինչպես աշխարհի շատ երկրներ՝ Հայաստանը նույնպես միջազգային պաշտպանություն հայցող անձանց հետ կապված խնդիրներ է ունենում: Տարեկան միջին հաշվով մոտ 220 մարդ ապաստան է հայցում Հայաստանի Հանրապետությունից, և քանի որ Հայաստանը միշտ ընդունել է մարդու իրավունքների գերակայությունը՝ պետության խնդիրն է պատշաճ ու միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխան լուծումներ տալ ՀՀ-ում դժվարին կացության մեջ հայտնված այնպիսի մարդկանց հարցերին՝ ինչպիսիք փախստականներն ու միգրանտներն են: Հենց այս նպատակով էլ Հայաստանի պետական գերատեսչությունները ՄԱԿ-ի գործակալության և Եվրամիության աջակցությամբ նախաձեռնել են փախստականների և ապաստանի համակարգի բարեփոխումներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հուլիսի 15-ին Երևանում մեկնարկեց ՀՀ միգրացիոն ծառայության և ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի հանդիպումը միջազգային պաշտպանության մասին օրենսդրության համապարփակ բարեփոխումների շահագրգիռ կառույցների հետ:

Հանդիպմանը մասնակցում էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը, Միգրացիոն ծառայության պետը, Արդարադատության փոխնախարարը, Մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը, ՄԱԿ փախստականների գերագույն հանձնակատարի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատարը, ինչպես նաև՝ դատական համակարգի, պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, կրթական և գիտական հաստատությունների և քաղհասարակության ներկայացուցիչները:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտնեց, որ ոլորտի բարեփոխումներն իրականացվելու են 2022 թ. փետրվարին մեկնարկած երկամյա ծրագրի շրջանակում, որն էլ իր հերթին համահունչ է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ CEPA-ի շրջանակներում իրականացվող բարեփոխումների օրակարգին և ուղղված է փախստականների և միգրանտների կեցության և իրավունքների ապահովման համակարգի ձևավորմանը: Տերտերյանի խոսքով՝ սա քաղաքական կարևոր մարտահրավեր է Հայաստանի համար, քանի որ Հայաստանը միշտ հակված է եղել և ընդունել է մարդու իրավունքների գերակայությունը:

«Սա իսկապես շատ կարևոր մեկնարկ է: Կարծում եմ, որ տրամաբանական է մեր իրավակարգավորումները փորձարկելուց և իրական կյանքում աշխատելուց հետո, ժամանակ առ ժամանակ անդրադարձ կատարել իրավիճակին, վերլուծել ուժեղ և թույլ կողմերը և կախված մեր երկրի տնտեսական, քաղաքական, հասարակական կազմակերպվածության և զարգացման հերթական հանգրվանից՝ նաև բարեփոխումներ և շտկումներ կատարել այնպիսի կարևոր մի ոլորտի կարգավորումներում, ինչպիսին փախստականների և միգրանտների ապաստանի ու դրա հետ առնչվող հարցերի կարգավորումներն են Հայաստանում», – նշեց փոխնախարարը:

Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ միգրացիայի և միգրացիոն կառավարման ոլորտում առաջնայինը ինստիտուցիոնալ, պատշաճ փոփոխությունների նախատեսումն է՝ ի դեմս նոր ստեղծվող Ներքին գործերի նախարարության, որը կգա օգնելու լուծել բոլոր այն խնդիրները, որոնք առկա են միգրացիոն ոլորտում և փախստականների ու ապաստան հայցողների բնագավառում:

«Այն խնդիրները, որոնք մենք ունեինք տարբեր գերատեսչությունների շրջանակներում գեներացված տարբեր գործառույթները հորիզոնական մակարդակում իրականացնելու տեսանկյունից, արդեն կլուծվեն Ներքին գործերի նախարարության շրջանակներում», – հավելեց պաշտոնյան:

Փոխնախարարը նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ ՏԿԵ նախարարությանը և ՄԱԿ-ի Փախստականների գործակալությանը՝ կարևոր միջոցառման կազմակերպման համար և միջազգային գործընկերներին՝ միգրացիոն կառավարմանը վերաբերող հարցերը և հատկապես փախստականներին և ապաստան հայցողներին վերաբերող խնդիրները բարձր հոգածության ներքո պահելու համար:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ևս կարևորեց հանդիպումը՝ ընդգծելով, որ Եվրոպական միությունը վճռականորեն աջակցում է միգրացիոն համակարգն ամրապնդելու Հայաստանի կառավարության նախաձեռնությանը: Դեսպանը հիշեցրեց, որ նշված ոլորտի բարեփոխումները համահունչ են 2017 թ. Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված և նախորդ տարի ուժի մեջ մտած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորություններին:

Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության և Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության հետ համատեղ՝ «Միգրացիայի կառավարման կարողությունների հզորացում՝ ի աջակցության կառավարության՝ CEPA-ին համահունչ բարեփոխումների օրակարգի» երկամյա ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրամիության կողմից համաֆինանսավորմամբ՝ Միգրացիայի միջազգային կազմակերպության և ՄԱԿ փախստականների գերագույն հանձնակատարի կողմից՝ Միգրացիոն ծառայությանը աջակցելու և նրա հետ համագործակցելու միջոցով: Հանդիպումը հնարավորություն է տալու մասնակիցներին քննարկելու միջազգային պաշտպանությանն առնչվող ազգային օրենսդրության համապարփակ վերանայման հիմնական ուղղությունները և պետական մարմինները, հ/կ-ները և միջազգային շահագրգիռ կառույցները ներկայացնող փորձագետների միջգերատեսչական աշխատանքային խմբի ստեղծումը՝ ապահովելու ներառական և արդարացի խորհրդակցական գործընթացը՝ ուղղված օրենսդրական բարեփոխումների համապարփակ փաթեթի զարգացմանը՝ հօգուտ Հայաստանում միջազգային պաշտպանություն հայցող անձանց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում