Thursday, 25 04 2024
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել

Տեղական արդադրողը վատ դիրքերում է․ շուկան չփակվելու համար տնտեսվարողները այլ քայլերի են դիմում

Վերջին շրջանում շարունակում է արդի մնալ դրամի արժևորումը, դոլարի արժեզրկումն ու դրանց հասցրած վնասները՝ թե՛ արտահանողներին, թե՛ տնտեսությանը։ Չնայած բազմաթիվ բողոքների և մտահոգությունների՝  հստակ քայլեր և լուծումներ չեն իրականցվում, որն էլ իրադրությունը պահում է անորոշ  վիճակում։

Դրամի արժևորման հետևանքով դժվարին իրավիճակում են հայտնվել այն արտադրողները, որոնք իրենց ապրանքն արտահանում են։ Այս մասին ահազանգում է «Մանթաշով» գործարարների միության հիմնադիր Վահրամ Միրաքյանը։ Դրամի արժևորման հետևանքով վնասով են աշխատում գինի արտահանողները, թուլանում է Հայաստանի ներդրումային գրավչությունը, ոչ մրցակցային է դառնում զբոսաշրջային ոլորտը։ Դրամի մեկ ամիս տևած արժևորումը արտահանող տնտեսությանը հետ է գցում մեկ տարով։ Նշենք նաև, որ դրամի արժևորման պատճառների վերաբերյալ պետական մարմինների կարծիքները չեն համընկնում։

Այս մասին «Առաջին լիրատվական»-ը խոսել է «Մանթաշով» գործարարների միության հիմնադիր Վահրամ Միրաքյանի հետ, ում խոսքով՝ հայկական ապրանքը միջազգային շուկայում սկսում է թանկանալ։ Պայմանական վերցնենք այսպես՝ առաջ գինին արտահանվում էր մեկ դոլարով, որի դիմաց արտահանողը ստանում էր հինգ հարյուր դրամ, իսկ հիմա արտահանողը դրա դիմաց ստանում է չորս հարյուր դրամ։ Հարց է առաջանում՝ ի՞նչ պետք է անի տնտեսվարողը, իհարկե, պետք է այնպես անի, որ իր հին եկամուտը ստանա, որն էլ իրենից ենթադրում է գինու միջազգային գնի թանկացում՝ դարձնելով այն մեկ ամբողջ երկու դոլար, այսինքն՝ հետևում է քսան տոկոս թանկացում։ Թանկացումն էլ միջազգային շուկան չի ընդունում և հրաժարվում է տվյալ տնտեսվարողի հետ աշխատելուց։ Լինում են դեպքեր էլ, երբ արտահանողը տուգանքների տակ է ընկնում կամ սկսում են իր ապրանքը հետ մղել՝ բերելով ավելի մատչելին։ Միրաքյանի նշմամբ՝ տեղական արդադրողն այս պայմաններում վատ դիրքերում է։ Միջազգային գնի բարձրացումը թույլ չտալու դեպքում՝ տնտեսվարոողը ստիպված ավելի էժան հումք է ներկրում, այսինքն՝ այն խաղողը, որը գյուղացուց մթերում էր հարյուր հիսուն դրամով, սկսում է մթերել հարյուր դրամով, որպեսզի կարողանա  վերջնարդյունքում իր «հինգ հարյուր»  դրամը ստանա։ Սրանից էլ բխելու է մնացած հումքի էժանացումը, աշխատողների կրճատումը, աշխատավարձերի նվազեցումը․ փորձելու է այնպես անել, որ շուկան չփակվի։

Միրաքյանի խոսքով՝ այս ամենը վնասել է հատկապես տեխնոլոգիական ոլորտին ու տեղի աշխատողներին, որոնց աշխատավարձը ևս կախված է այս տատանումներից։ Սրա հետևանքով այս ոլորտն իրա ծառայությունները միջազգային շուկայում ևս թանկացնում է ու դառնում քիչ մրցունակ։ Արտարժույթի արժեզրկումը վնասում է նաև տուրիզմին, որովհետև այն տուրիստական փաթեթները, որոնք նախկինում մատչելի էին, այսօր՝ ոչ, հետևաբար միջազգային տեսանկյունից մեր տուրիզմն էլ է դառնում անմրցունակ, այս թվին է դասվում՝ թե՛ կառուցապատման ոլորտ և թե՛ այլ ոլորտներ, որոնք ուղիղ կապ ունեն տնտեսության հետ։ Այս ամենից վերջում շահում է  ներկրողը, որն էլ տնտեսության տեսանկյունից ամենափոքր արժեքային ոլորտն է։

«Ցավոք, Կենտրոնական բանկն ասում է, որ սա իր գործառույթը չէ, որ նրանք պայքարում են միայն ինֆլացիայի դեմ, սակայն դրա դեմ պայքարելով՝ հետևանքներն այսպիսին են։ Պետական կառուցները իրար հետ պետք է լեզու գտնեն, համախմբվեն և լուծում առաջարկեն, որն այս պահին ինչպես տեսնում ենք չկա։ Խնդրով անհանգստացած են բոլորը, սակայն հստակ քայլեր և լուծումներ չեն ձեռնարկվում։ Չգիտենք, թե ինչ կլինի մոտ ապագայում, մեզ ոչինչ չեն ասում»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում