Դոլարը հետ է գալիս իր հին մակարդակին, կայունացում է գնում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ինքոր» ներդրումային ընկերության տնօրեն Միխայիլ Բրոյանը:
Բրոյանի գնահատմամբ՝ այս պահին ԿԲ-ն ճիշտ է գործում, ստաբիլություն է պահպանում․ «Ֆիկտիվ կուրսի պահպանմանը դեմ եմ, շուկան պետք է կարգավորվի ինքնուրույն: Մեր տնտեսությունը թույլ է, բայց պոզիտիվ քայլեր կան: Գնաճային իրավիճակը Հայաստանում այնպես է, ինչպես աշխարհում․ ներմուծող երկիր ենք»: Բրոյանը կանխատեսում ունի, որ վիճակը վատանալու է, գնաճը կրկին կավելանա: