Thursday, 25 04 2024
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.

Իրանը՝ Հայաստանով Սև ծով դուրս գալու հեռանկարին ավելի շատ նայում է անվտանգային, քան տնտեսական տեսանկյունից

Պաշտոնական Դելին բարձր է գնահատում Հնդկաստանի հետ տրանսպորտային և տնտեսական ուղիղ կապ ունենալու Հայաստանի մեծ հետաքրքրությունը և ցանկանում է, որ Հայաստանը ուղղակիորեն կապվի Հնդկաստանի հետ ցանկացած հնարավոր եղանակով կամ ճանապարհով: Այդ մասին Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ իր  հարցազրույցում ասել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կիշան Դան Դեվալը՝ ներկայացնելով իր մեկնաբանությունը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) և Իրանի նախաձեռնած «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի մասին:

Դեսպանի խոսքով՝ Իրանի Չաբահար նավահանգիստը, որը գտնվում է Արաբական ծովի ափին, զարգացվել է հնդկական ներդրումներով, և Հնդկաստանը կցանկանար, որ Հայաստանը օգտագործի Չաբահարի նավահանգիստը ի շահս երկու երկրների:

«Ինչ վերաբերում է «Պարսից ծոց – Սև ծով» միջանցքին՝ այս հարցի կապակցությամբ մենք դեռ պետք է պաշտոնապես առաջարկ ստանանք հայկական կողմից, բայց բանակցություններ արդեն կան: Ինչպես գիտեք՝ մենք զարգացրել ենք Չաբահար նավահանգիստը Իրանում, և հնդկական ներդրումների առկայությամբ Չաբահար նավահանգիստը կարող է շատ արժեքավոր ակտիվ լինել Հայաստանի ապրանքները տարանցելու համար, որոնք կարող են տեղափոխվել Իրանի տարածքով Հայաստան և շարունակել ճանապարհը դեպի Սև ծով: Այդ առումով մենք դրական ենք տրամադրված և կքննարկենք այս հարցը հայկական կողմի հետ», – ասել է դեսպան Դեվալը:

Իրանահայ քաղաքական մեկնաբան, Թեհրանում լույս տեսնող «Արաքս»  շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը  համարում է,  որ այս հարցում հիմնական անելիքը մնում է Հայաստանի դաշտում․ « Համենայնդեպս Իրանի համար միշտ էլ ցանկալի է, որ լինեն այլընտրանքներ։Եթե կա ադրբեջանական ճանապարհը կամ Թուրքիայի կողմից անցնող ճանապարհը, դա բոլորովին չի խանգարում,որ հայկական էլ լինի դրա կողքին։ Վերջին հաշվով՝ յուրաքանչյուր ճանապարհ և՛ քաղաքական և՛ տնտեսական նշանակություն ունի։ Մեկ կողմի հսկողության տակ չես կարող թողնել քո ելքերը, միշտ էլ պետք են տարբեր ուղղություններ։Որպես տարանցիկ ճանապարհ Հայաստանը շատ նպատակահարմար կարող է  լինել և դա նաև Հայաստանի տնտեսության մեջ լրացուցիչ աշխուժություն կարող է մտցնել։  Հնդկաստանից Իրան, Իրանից արդեն դեպի Սև ծով մտնող ճանապարհը բավականին կարճանում է, դա  օգտակար է թե՛ Հայաստանի և թե՛ Իրանի համար։ Մնում է, որ հայկական կողմն իր աշխուժությամբ և իր դերակատարությամբ, Հյուսիս-Հարավ ճանապարհի լրացումներով իր քայլն անի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Քեշիշյանի՝ իրանական կողմը հետաքրքրված է և նույնիսկ  նման հետաքրքրություն Հայաստանում հնչել է Անվտանգության խորհրդի քարտուղարի մակարդակով․ «Այսինքն՝  տնտեսության համագործակցության շուրջ հայտարարություններն անընդհատ հնչել են իրանական կողմից։ Բազմաթիվ հայտարարություններ արվել է նաև դեսպանի մակարդակով, նախագահի և այլ պաշտոնյաների մակարդակով»։

Մեր զրուցակիցը չի կարծում, թե «Պարսից ծոց – Սև ծով» միջանցքի կապակցությամբ կա Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընտրություն կատարելու հարց․ «Ես չեմ կարծում այստեղ զանազանության հարց կա։ Այստեղ ավելի շատ այլընտրանքների հարց է։ Վերջին հաշվով չմոռանանք, որ Ադրբեջանն իր հիմնադրումից մինչ այսօր հակաիրանական քայլերի է գնում, իսկ Իրանը ճանապարհների կարիք ունի։ Առայժմ օգտվում է ադրբեջանական կամ թուրքական ճանապարհներից, իսկ եթե լինի հայկականը, ինչու՞  պետք է Իրանը դրանից չօգտվի։ Ոչ միայն որպես  տնտեսական, առևտրային, ապրանքափոխանակման ճանապարհ, այլ նաև որպես  քաղաքական ճնշման միջոց։ Դրանք հնարավոր ելքեր են։ Հայաստանի համար դա տնտեսական, նաև անվտանգային  նշանակության հարց է։ Իրանը՝ Հայաստանով Սև ծով դուրս գալու հեռանկարին ավելի շատ նայում է անվտանգային, քան տնտեսական տեսանկյունից»։

Մովսես Քեշիշյանը համարում է, որ այժմ շատ բան կախված է Հայաստանից․ «Իրանական կողմը գրեթե ճանապարհների դժվարություն չունի՝ մինչև Հայաստանի սահմանը։ Մեքենաների, բեռնատարների փոխադրման համար՝ Հայաստանը պետք է ավելի շտապի հարցերին լուծում տալու իմաստով։ Երկար տարիներ է խոսվում է Հյուսիս-Հարավ ճանապարհի մասին ու չի իրականացվում՝  դա խնդրահարույց է, բայց եթե իրականացվի՝ շատ հարցեր իրենց լուծումները կստանան»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում