Thursday, 25 04 2024
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.

ՍԴ-ի կողմից ապօրինի գույքի բռնագանձման օրենքի հարցով Վենետիկի հանձնաժողով դիմումը անխոցելի կդարձնի ապագա որոշումները

ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՍԴ-ն որոշում է կայացրել, ըստ որի՝ գործի վարույթը կասեցվել է, և խորհրդատվական կարծիք ստանալու համար ՍԴ-ն դիմել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովին» (Վենետիկի հանձնաժողով)։ Գործի վարույթը կասեցնելու, Հանձնաժողովին դիմելու առաջարկություններով հանդես է եկել սույն գործով զեկուցող ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։

Բարձր դատարանը Հանձնաժողովից հայցում է խորհրդատվական կարծիք՝ հետևյալ հարցերի առնչությամբ.

1)արդյոք «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը համատեղելի՞ է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտին առաջադրվող՝ իր գույքից անարգել օգտվելու իրավունքի պաշտպանության եվրոպական կիրառելի ստանդարտներին,

2) արդար դատաքննության իրավունքի և իր գույքից անարգել օգտվելու իրավունքի պաշտպանության նպատակով ո՞րն է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման վարույթում կողմերի միջև ապացուցման բեռի արդարացի բաշխման և ապացուցման ստանդարտների հարցում համեմատական սահմանադրական իրավունքի դիտանկյունից «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովին» անդամակցող պետություններում լավագույն փորձը,

3) հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ուժի մեջ է մտել 2020 թվականի մայիսի 23-ին, արդյոք մինչև այդ ձեռք բերված գույքի ծագման օրինականությունն ապացուցելու դատավարական պարտականությունը համատեղելի՞ է օրենքի հետադարձ կիրառության արգելքի վերաբերյալ եվրոպական հնարավոր ստանդարտների հետ,

4) արդյոք մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ընթացակարգերի հարուցման և իրականացման համար «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով ամրագրված առավելագույն ժամկետի սահմանված չլինելը համատեղելի՞ է իր գույքից օգտվելու իրավունքի պաշտպանության եվրոպական ստանդարտի հետ:

Սահմանադրական և միջազգային իրավունքի մասնագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ Արտաշես Խալաթյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ «Սահմանադրական դատարանի մասին» օրոենքով նախատեսված է, որ ՍԴ-ն խորհրդատվական կարծիքի համար կարող է դիմել Վենետիկի հանձնաժողովին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ իր քննության առարկա հանդիսացող այս կամ այն գործի հետ կապված, երբ պետք է լինում միջազգային ձևավորված պրակտիկայի վերաբերյալ ստանալ ԵԽ-ի փորձագիտական մարմինների կարծիքը:

«Սա արվում է նրա համար, որպեսզի հատկապես կարևոր գործերով ՍԴ-ի կողմից կայացվելիք որոշումը դառնա իրավաբանորեն էլ ավելի համոզիչ, նաև փարատի դիմող կողմի կասկածները ՍԴ որոշման հնարավոր սուբյեկտիվության վերաբերյալ: Դա արվում է ՍԴ որոշման պատճառաբանական մասն էլ ավելի ուժեղացնելու համար:

Ինչ վերաբերում է կոնկրետ այս դեպքում ՍԴ-ի կողմից միջազգային կառույցներին դիմելուն, ապա հաշվի առնելով խնդրի կարևորությունը հեղափոխական օրակարգի սպասարկման համար, քանի որ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը հիմնական կառուցակարգերից է, որոնց միջոցով գողացված ակտիվները պետք է վերադարձվեն բյուջե, այդ թվում հնարավոր է նաև գողացված ակտիվների արտերկրից վերադարձի գործիքակազմի կիրառումը, ՍԴ-ն որոշել է, ըստ էության, իրավաբանորեն իր լրիվ անխոցելիությունն ապահովելու համար ստանալ նաև եվրոպական կառույցների աջակցությունը»,-ասաց Խալաթյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ եվրոպական այդ կառույցները միարժեքորեն հաստատելու են այս օրենքի կիրառման իրավաչափությունը. «Մասնավորապես, այդ հարցադրումներում բարձրացվում է մեղավորության կանխավարկածի շեմի կիրառումը, երբ, փաստորեն, այն անձը, որի գույքը պետք է բռնագանձվի, ինքը պետք է ապացուցի, որ այդ գույքի ձեռքբերումը եղել է օրինական, ոչ թե դատախազությունը պետք է ապացուցի, որ այդ գույքի ձեռքբերումը եղել է անօրինական: Հաշվի առնելով, որ եվրոպական պրակտիկայում միանգամայն ընդունելի է գողացված ակտիվների վերադարձի վարույթներում մեղավորության կանխավարկածի կիրառումը, կարծում եմ՝ եվրոպական կառույցները այդ հարցադրումներին պատասխանելու են «Ապօրինի ծագում ունեցող գույքի մասին» օրենքի իրավաչափությունը հաստատելու տրամաբանության մեջ: Մենք այստեղ անհագստանալու բան չունենք»,-ընդգծեց Սահմանադրական և միջազգային իրավունքի մասնագետը:

Նա նաև նկատեց, որ անկախ նրանից, որ գործ ունենք դիմումատուների խմբի հետ, որոնք ուղղակիորեն շահագրգռված են, որ այդ օրենքը չեղարկվի, որովհետև իրենցից շատերն են այդ օրենքի համաձայն անցնում են ապօրինի գույքի բռնագանձման գործերով, բոլոր դեպքերում ՍԴ-ն պարտավոր է լինել առավելագույնս օբյեկտիվ. «Հետևաբար, ճիշտ է եվրոպական կառույցներից կարծիք ստանալը, որպեսզի հետագայում ապօրինի բռնագանձման որևէ վարույթ չբերվի հնարավոր շահարկումների դաշտ: Սրանով նաև բարձրացնում է ապագայում կայացվելիք որոշումների լեգիտիմությունը, կանխվում են եվրոպական կառույցների առջև քաղաքական նպատակահարմարությունից ելնելով ներկայիս ընդդիմության հնարավոր շահարկումները օրենքի իրավաչափության կամ սահմանադրականության վերաբերյալ»,-ասաց նա:

Հարցին, թե ընդհանրապես, այդ օրենքում կա՞ իրավաչափության հետ կապված խնդիր, կառչելու տեղ, Խալաթյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ, որովհետև ժամանակին աշխատանքի բերումով ես նաև ուսումնասիրել եմ այդ օրենքը և մասնակցել եմ Արդարադատության նախարարությանը համապատասխան հարցի ներկայացմանը: Այնտեղ բավականին հավասարակշռված օրենք է, հաշվի է առնված միջազգային, մասնավորապես, եվրոպական պրակտիկան: Շատ եվրոպական երկրներ, մասնավորապես, Շվեյցարիան, ունեն նման կառուցակարգեր: Այս օրենքի ընդունումը ժամանակին եղել է շատ ներառական, հաշվի են առնվել բոլոր կարծիքները, սերտ աշխատանք է տարվել նաև ԵԽ-ի հետ, նաև ԳՐԵԿՈ-ի հետ, որոնք խորհրդատվկան կարծիք են հայտնել օրինագիծը մշակողներին: Արդյունքում մենք ունենք միջազգային փորձին համապատասխանող, լիովին հավասարակշռված օրենք:

Իմ սուբյեկտիվ կարծիքով, մարդիկ այս հարցով ՍԴ դիմելով պարզապես փորձ են անում ժամանակ շահել գուցե ինչ-ինչ միջոցներ ձեռնարկելու, ապօրինի ձեռք բերված գույքը վաճառելու կամ այդ գույքն իրենց բալանսից հանելու ուղղությամբ: Ես կարծում եմ՝ ՍԴ դիմելը դատախազության կողմից հարուցված, դատարան ներկայացվող գույքի բռնագանձման վարույթների ձգձգման նպատակ է հետապնդում: Դիմումատուները ևս գիտեն, որ ըստ էության, պարտվելու են ՍԴ-ում, հաջողության չեն հասնելու, բայց պետք է ինչ-որ կերպ գործընթացը ձգձգել, իրենց մոտիվը դա է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում