Միջազգային հեղինակավոր մի շարք պարբերականներ անդրադարձել են երիտասարդ կինոռեժիսորներ, Հայաստանի կինոգործիչների միության անդամներ Արեն Մալաքյանի եւ Վահագն Խաչատրյանի «5 երազողները եւ ձին» ֆիլմին, որի համաշխարհային պրեմիերան կայացավ Նիյոնի Visions du Réel հեղինակավոր կինոփառատոնում, իսկ երևանյան պրեմիերան «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում։