Monday, 15 07 2024
Ֆրանսիայի հետ պետք է զորավարժություններ անցկացնել՝ խաղաղապահ ձևաչափից դուրս
Սիրիայում խորհրդարանական ընտրություններ են
Առաջարկել եմ 3-րդ փոխվարչապետի ինստիտուտ ստեղծել, որը կզբաղվի բացառապես եվրաինտեգրման գործով
12:10
Մեսսին 45-րդ գավաթը նվաճեց՝ թարմացնելով ռեկորդը
Մահափորձ Տրամպի դեմ. ինչի պետք է պատրաստ լինի Հայաստանը
Ազգային փոքրամասնությունների մասին օրինագիծը քննարկվել է պետական մարմինների և շահառուների միջև
Երկրաշարժ Հայաստանում
11:15
«Գաղտնի ծառայությունը» ֆանտաստիկ գործ է արել. Թրամփ
11:00
Բայդենն ամերիկացիներին կոչ է արել զսպել կրքերը
10:45
«Հրաշք է տեղի ունեցել»․ Թրամփ
Բավարարվել է Գերմանիայի միջնորդությունը. մեղադրվող հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին
Իսպանիայի հավաքականի հաղթանակը
10:10
Հայտնի են Եվրո-2024-ի լավագույնները
Ինչքան էլ երդվենք, որ մոռացել ենք թուրքերի հանցանքը, էլ ավելի է «զռում», որ չենք մոռացել
09:45
Արգենտինայի հավաքականը՝ Ամերիկյան գավաթի հաղթող
Բանակի բարձրաստիճան մակարդակում կարծում եմ դեռ շարունակում են տեղեկություն տրամադրել Ռուսաստանին
Հրդեհ՝ Դսեղի ռեստորաններից մեկում
Արտահանումը դեպի ՌԴ նվազել է 20 տոկոսով, դեպի ԵՄ՝ 25. ներմուծումը ևս որոշ ուղղություններով նվազել է
Սպասվում է կարճատև անձրև
08:30
Իսպանիայի հավաքականը` Եվրո-2024-ի չեմպիոն
08:15
Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ
Հայկական «քաղաքական» խոսույթի դիստրոֆիան
00:00
Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություններ են սկսել ծովում
23:45
Բայդենը հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Թրամփի անվտանգությունն ապահովելու համար
23:38
Մելանյա Թրամփը դիմել է ամերիկացիներին ամուսնու դեմ մահափորձից հետո
Նեթանյահուն՝ Թրամփի նկատմամբ մահափորձի մասին
Ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայում հրադադարի շուրջ բանակցությունների դադարեցման մասին
22:45
Մալայան վագրը անհետացման եզրին է կանգնած
ԼՂ հայերի իրավունքները Թեհրանը պաշտպանում է. սա զայրացրել է Բաքվին, որ բոլորովին այլ հույսեր ուներ

Ամենևին էլ բացառված չէ, որ կազմակերպվի Փաշինյան-Էրդողան առկա  հանդիպում ևս

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։

-Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահը օրերս հեռախոսազրույց են ունեցել, անդրադարձել են երկկողմ հարաբերությունների կարգավորմանը, միմյանց շնորհավորանքներ հղել։ Ինչպե՞ ս եք գնահատում այս հանգամանքը, ինչքանո՞վ է իրատեսական, որ 2009-ի կիսատ թողածը հնարավոր կլինի ավարտին հասցնել հիմա։

-Հետևենք պոլսահայ գործիչների արձագանքին, Պոլսո պատրիարքի գրառմանը։ Նա գտնում է, որ այդ հեռախոսազրույցը մեղմում է պատերազմի լուրերի տագնապը։ Ես ավելացնելու ոչինչ չունեմ։ 2009-ի գործընթացը եթե մի տրամաբանական հանգրվանի հասներ, Կազանի հանդիպումը երևի չէր տապալվի, պատերազմ չէինք ստանա։ Քանի որ այն ժամանակ եմ ասել՝ կրկնեմ․ Հայաստանը պետք է առանց որևէ հետաձգման և վերապահումների առաջինը վավերացներ Ցյուրիխի արձանագրությունները։

-Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո, Թուրքիայի նախագահը խոսել է Պուտինի հետ։ Արդյոք սա նշանակում է, որ Մոսկվան է այս հարաբերությունների կարգավորման հիմնական դերակատարը, մինչդեռ մեր ընդդիմությունը գործընթացի հիմնական դերակատար է համարում Ադրբեջանի նախագահին։

– Հայ-թուրքական երկխոսություն, որպես ընդհանուր աշխարհաքաղաքական միտումներից առանձնացված գործընթաց, չի կարող լինել։ Քառասունչորսօրյա պատերազմից հետո՝ հատկապես։ Խնդիրը մեր սուբյեկտության հնարավորինս պահպանումն է։ Կարծում եմ, Թուրքիան էլ պիտի դրանում շահագրգռված լինի։

Առհասարակ հայ-թուրքական ցանկացած դրական զարգացում հայաստանյան ընդդիմությունը համարում է դավաճանություն։ Կարծում եք նման մթնոլորտում կարգավորումն իրատեսակա՞ն է, հասարակությունը պատրա՞ստ է այդ կարգավորմանը։

-Ինստիտուցիոնալ ընդդիմության մի հատվածը «երեկ»  ինքն էր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններ վարում, մյուսը «Նախագահ, մի զիջիր»  կարգախոսով նույնն էր ասում, ինչ՝ այսօր։ Թե ինչի բերեց «չզիջելը»՝ ասացի․ Ալիևը չստորագրեց Կազանի փաստաթուղթը, Թուրքիան փաստացի ներկալեց Նախիջևանը՝ մահացու սպառնալիք ստեղծելով Երևանի համար։ Քառասունչորսօրյա պատերազմը, կարծում եմ, անհամեմատ այլ հետևանքներ կունենար, եթե չունենայինք Նախիջևանից Երևան ներխուժման շատ իրական սպառնալիքը։ Հասարակություն ասվածը հեղհեղուկ հասկացություն է։ Գրեթե համոզված եմ, որ եթե անաչառ հարցում անցկացվի, Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը կողմ կարտահայտվի Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը։ Ի վերջո, Հայաստանի սուվերենության առաջին նախապայմանը ոչ թե երրորդ ուժի ապահովության երաշխիքն է, այլ՝ բոլոր հարևանների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը։

– Մինչ Հայաստանն ու Թուրքիան բանակցում են իրենց սահմանը մասնակի՝ երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու հնարավորությունը, Ադրբեջանը երկու ամսով Նախիջևանի հատվածում փակել է իր սահմանը Թուրքիայի հետ՝ պատճառաբանելով համաճարակային իրավիճակը։ Կարծում եք համաճարա՞կն է իրական պատճառը, թե՞ Բաքուն դժգոհ է հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման հեռանկարից։

-Դա արդեն Բաքվի և Անկարայի խնդիրն է։ Միայն մի բան կարող եմ ասել․ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը կայացել է Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո, որտեղ, որքանով դիտարկվում է, Թուրքիան տարածաշրջանային «տերության»  երաշխիքներ չի ստացել։ Եկող տարի Թուրքիայում նախագահի և խորհրդարանի ընտրություններ են, Էրդողանը «տեղում դոփելու»  ժամանակ չունի։ Ամենևին էլ պատահական չէ, որ Էրդողանի խորհրդական Քալընը վերջերս Ալիևին հասկացրեց, թե ում ձեռքբերումն է քառասունչորսօրյա պատերազմը։ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցից հետո Կրեմլն անոնսավորեց, որ մոտ ապագայում կկայանա Պուտին-Էրդողան հանդիպում։ Շատ բան պարզ կլինի, երևի, դրանից հետո։ Ամենևին էլ բացառված չէ, որ կազմակերպվի Փաշինյան-Էրդողան առկա հանդիպում ևս։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում