Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը

Թուրքիան դեռ պատանդ է Ադրբեջանի ձեռքերում․ չի բացառվում՝ Բաքվում դժգոհ լինեն հայ-թուրքական վերջին պայմանավորվածություններից

Մինչ Հայաստանն ու Թուրքիան բանակցում են իրենց սահմանը մասնակի՝ երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու հնարավորությունը, Ադրբեջանը երկու ամսով Նախիջևանի հատվածում փակել է իր սահմանը Թուրքիայի հետ՝ պատճառաբանելով համաճարակային իրավիճակը։

Հայ և թուրք բանագնացների հանդիպման օրը՝ հուլիսի 1-ին, Ադրբեջանի սահմանային ծառայությունը հայտարարեց, որ փակում է Նախիջևանի կողմից Թուրքիայի հետ 13 կիլոմետրանոց սահմանը։ Կորոնավիրուսի համաճարակից ի վեր Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի հետ Ադրբեջանի ցամաքային սահմանները շարունակում են փակ մնալ, և սա, փաստացիորեն, միակ բաց սահմանն էր: Ադրբեջանի սահմանային ծառայության համաձայն, որոշման պատճառը կրկին համաճարակն է:

Նախարարական խորհրդի որոշման համաձայն, կարանտինային հատուկ ռեժիմի պատճառով Նախիջևան-Թուրքիա սահմանը փակ կմնա մինչև սեպտեմբերի 1-ը:

Ըստ ադրբեջանական մամուլի, սահմանի փակման որոշումը անսպասելի է եղել և քննարկումների տեղիք տվել, թե պատճառը կարող է հայ-թուրքական սահմանի մոտալուտ բացումը լինել և այդ կապակցությամբ Բաքվի դժգոհությունը: Այնուհանդերձ, պաշտոնական հայտարարություններում, որպես պատճառաբանություն, միայն համաճարակի մասին է նշվում:

BBC-ի ադրբեջանական ծառայությունը գրում է, թե Թուրքիայի հետ սահմանի փակումը մեծ դժգոհություն է առաջացրել Նախիջևանի բնակչության շրջանում, որոնք Դիլուջու սահմանային անցակետով հեշտությամբ կարողանում էին անցնել Իգդիր, էժան ապրանքներ գնել ու վերադառնալ:

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը չի բացառում, որ   համաճարակի վերաբերյալ պաշտոնական պատճառաբանությունը կարող է նաև քողարկված քաղաքական պատճառներ ունենալ․ «Հայ-թուրքական հարաբերությունները՝ սկսած այն  ժամանակաշրջանիւց, երբ փակվեց սահմանը՝ գտնվում են Ադրբեջանի «գերության» մեջ՝ գոնե մի մասով։2009-2010 թվականների հարաբերությունների կարգավորման հերթական փորձը տեղի չունեցավ հենց Ադրբեջանի պատճառով։ Ադրբեջանն ամեն կերպ դեմ գնաց, իսկ Թուրքիան չցանկացավ կորցնել Ադրբեջանը, իր ազդեցությունն Ադրբեջանում ու այդպիսով դադարեցրեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։Թուրքիան պահանջեց, որ Արցախի հարակից շրջանները հանձնվեն Ադրբեջանին։ Ներկա պահին տեսնում ենք, որ  Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացները զուգահեռ են ընթանում։ Թուրքիան իր հերթին փորձում է  ստանալ Հայաստան-Ադրբեջան համաձայնության մասին լուրը՝ առ այն, որ կնքվի խաղաղության համաձայնագիր, Ադրբեջանն իր հերթին սպասում է, որ դա լինի, հետո նոր Թուրքիային այսպես ասած «դաբրո» տա սահմանի բացման հետ կապված»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Իսպիրյանի դիտարկմամբ՝  ամեն դեպքում Թուրքիան դեռ պատանդ է Ադրբեջանի ձեռքերում․ «Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը էներգետիկ լուրջ կետ է մեր տարածաշրջանում և  Ադրբեջանն այսպես ասած թուրքական «տրամպլին» է  դեպի Միջին Ասիա։ Թուրքիան որևէ կերպ չի ցանկանում Ադրբեջանում իր ազդեցությունը թուլացնել կամ ոչնչացնել»։

Թուրքագետը հավանական է համարում, որ Նախիջևանի հատվածում Թուրքիայի հետ սահմանի փակումը Ադրբեջանի կողմից կարող է պայմանավորված լինել հայ-թուրքական պայմանավորվածությունների  շուրջ  դժգոհությամբ․ «Հնարավոր է՝ ատամներ են  ցույց տալիս։ Բայց երրորդ երկրների մասով էլ մի զավեշտ կա։ Օրինակ՝ Ադրբեջանը երրորդ երկիր է, ադրբեջանցիները կարող են  Հայաստանի միջոցով գնալ  Թուրքիա կամ Թուրքիայի միջոցով մտնել Հայաստան ու գնալ Ադրբեջան։ Դա վատագույն սցենարն է։ Պարզապես երրորդ երկրի շահառուն տարածաշրջանում Ադրբեջանն է։ Իրան-Թուրքիա ցամաքային սահման կա, իրանցուն դա պետք չէ, Վրաստանի հետ սահմանը կա, վրացուն պետք չէ սահման։ Ռուսաստանի քաղաքացիներին ընդհանրապես պետք չէ, չեն գալու Հայաստան, որ ցամաքով անցնեն։ Այդ խնդիրն էլ ակտուալ չէ։ Փաստացի այս պահին թիվ մեկ շահառուն ադրբեջանցիներն են։ Չգիտեմ ինչու են նեղված, բայց մենք պետք է նեղված լինենք և ոչ իրենք։ Հո «պրախադնոյ դվոռ չէ՞»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Սա շուրջ 30 տարի դիվանագիտական հարաբերություններ չունեցող ու փակ սահմաններով ապրող երկու երկրների ղեկավարների առաջին հեռախոսազրույցն է:

Երկու երկրների ղեկավարներն ընդգծել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը, շնորհավորել միմյանց Կուրբան Բայրամի և Վարդավառի տոների առթիվ:

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը համարում է, որ արտաքին դիվանագիտությունը պարզապես արարողակարգային էթիկա է, առավել կարևոր է այն, թե ինչ է տեղի ունենում կուլիսներում․ «Իրականում իրենք սպասում են Ադրբեջանի  ու Հայաստանի հարցերի կարգավորմանը, որ նոր անցնեն իրենց խնդիրներին։ Իսկ մնացածը զուտ դիվանագիտական էթիկա է, որևէ քայլ չներկայացնող գեղեցիկ արարքներ»,-եզրափակեց նա։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում