Thursday, 25 04 2024
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները

Դեսպանի դերը շատ կարևոր է, հուսով եմ՝ Սենատն արագ կհաստատի ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպան Քվիենի թեկնածությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ամերիկայի  Հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը։

-Տիկին Վարդանյան, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայաստանում նոր դեսպանի պաշտոնում Սենատին է ներկայացրել Ուկրաինայում ԱՄՆ գործերի նախկին հավատարմատար Քրիստինա Քվիենի թեկնածությունը: Ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը և նոր դեսպանից ի՞նչ ակնկալիքներ ունեք։

Նորմալ գործընթաց է։ Նախագահն առաջարկում է, Սենատը պետք է հաստատի։ Կլինեն լսումներ ու քվեարկություն՝ ընդունում են, թե՞ ոչ։Եթե ընդունեցին՝ թեկնածությունը կհաստատվի։ Մենք հուսով ենք, որ այդ պրոցեսն արագ կլինի, երկար չի տևի։ Հատկապես Հայաստանի համար դա նախընտրելի չէ։ Ինչքան շուտ հաստատվի դեսպանի թեկնածությունը, այնքան շուտ նոր դեսպանը կկարողանա   աշխատել ու ԱՄՆ-ին ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը։

-Քրիստինե Քվիենը աշխատել է նաև Ուկրաինայում։ Ձեր դիտարկմամբ՝ Հայաստանը և՞ս կարևոր երկր է ԱՄՆ-ի համար։

Ես կարծում եմ, որ Հայաստանը ևս մեծ կարևորություն ունի։ Չգիտեմ դեռ քանի դեսպան կա, որ պետք է հաստատման պրոցես անցնի, բայց հուսով եմ, որ պրոցեսը չի ձգձգվի։

-Կոնկրետ դեսպանի գործունեությունից շա՞տ բան է կախված հայ-ամերիկյան հարաբերություններում։

Ընթերցողների  համար  նշեմ, որ ԱՄՆ դեսպանները սովորաբար նշանակվում են երեք տարվա ժամկետով։ Տիկին Թրեյսիի ժամկետը լրանում է ու  այս փոփոխությունը հենց դրանով է պայմանավորված։

Սենատորները լսումների ժամանակ մի շարք հարցեր են հղելու։ Նախքան ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հանգամանքը մշտապես սենատորները հղում էին այն հարցը, թե դեսպանն ինչ մոտեցում ունի։ Հիմա այս հարցը չի հնչի, կլինեն այլ ուշագրավ հարցեր։ Բոլորս կհետևենք տեսնենք, թե ինչ է ասում։

Ինչ վերաբերում է կոնկրետ դեսպանի գործունեությանը, ապա ես կարծում եմ, որ դեսպանի դերը Հայաստանում շատ կարևոր է։ Դեսպանն է  հաղորդում հիմնական իմֆորմացիան Պետդեպին՝ առ այն, թե ինչ լուրեր, ինչ բարեփոխումներ կան երկրում կամ գուցե  ավելի վատ զարգացումները։ Կարող են տեղեկություններ փոխանցվել նաև տարածաշրջանային զարգացումների մասին, ուստի ես դեսպանների դերը շատ կարևոր եմ համարում։ Իհարկե մեծ բան է կախված նաև Վաշինգտոնի ցանկությունից և ես հուսով եմ, որ Հայաստանի մասով այդ դրական մոտեցումը ԱՄՆ-ում կա։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում