«Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Ռուսաստանի պահանջները պահպանվում են, բանակցությունների վերսկսման դեպքում ռուսական կողմը կպահանջի իր առաջարկներին հստակ պատասխան տալ»,- ռուսական «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հայտնել Է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն: Նրա խոսքով՝ ռուսական մոտեցումը նախատեսում է Ուկրաինայի չեզոք, ոչ դաշինքային և ոչ միջուկային կարգավիճակ, ստեղծված տարածքային իրողությունների ճանաչում, այդ թվում՝ Ղրիմի ներկայիս կարգավիճակի և Լուգանսկ-Դոնեցկի հանրապետությունների ճանաչում։
Ռուդենկոն նաև հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները։ «Եթե Ուկրաինան ցանկություն հայտնի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, մենք պատրաստ ենք դրական արձագանքել»,- ասել է փոխնախարարը: