Հուլիսի 13-ին, ժամը 09։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Կանաչուտ գյուղում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:01-ին, մարվել՝ 10:27-ին: Այրվել է Կանաչուտ գյուղի Սարգսյան փողոցում կայանած «GAZel» մակնիշի ավտոմեքենան: