Տնտեսական աճը անհամաչափ է բաշխվում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ/ տնտեսագետ Նարեկ Կարապետյանը:
Նրա խոսքով՝ մեր դրամի արժևորումը համընկավ համաշխարհային տնտեսության գնաճի ալիքին․« ԿԲ ազդեցությունը փոխարժեքի վրա կարճաժամկետ է: Բարդ իրավիճակում ենք, դժվար է գնահատել ԿԲ քաղաքականությունը»: Տնտեսագետի խոսքով՝ փոխարժեքի տատանումը միայն հոսքերով չէ պայմանավորված․ «Դրամի արժեվորումը մեղմում է գնաճը»: