Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հնդկաստանը անցնում է Չինաստանից. Հայաստանի գլխավոր մարտահրավերը

Միացյալ ազգերի կազմակերպությունը հրապարակել է համաշխարհային զեկույց ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ: Ըստ այդ զեկույցի 2023 թվականին Հնդկաստանը ժողովրդագրական ցուցանիշով կգերազանցի Չինաստանին: Երկու երկրները կհատեն 1,4 միլիարդ բնակչության սահմանը: Համաձայն զեկույցի, ընդհանուր առմամբ սակայն ժողովրդագրության համաշխարհային դինամիկան կարձանագրի նվազում, իսկ բնակչության համաշխարհային աճի տեմպը բավականին բարձր կմնա այնպիսի երկրներում, ինչպիսիք Կոնգոն, Եգիպտոսը, Եթովպիան, Տանզանիան, Հնդկաստանը, Նիգերիան, Պակիստանն ու Ֆիլիպինները, որոնցում կծնվի աճող բնակչության կեսը: Ժողովրդագրական հարցը հատկապես բաց նյարդ է Հայաստանի համար: Հայտնի է, որ 2018-ից հետո կառավարությունը ձևակերպեց նպատակ՝ 2050  թվականին հասնել 5 միլիոն բնակչության: Դրանից առաջ Սերժ Սարգսյանը ձևակերպել էր 2040-ին 4 միլիոնի հասնելու նպատակը: Ներկայումս այդ մասին խոսվում է քիչ, թեև իհարկե դա այդքան էլ վատ չէ, որովհետև ժողովրդագրական խնդիրների լուծումը ոչ թե խոսքն է, այլ գործը: Ասել, թե չի արվումմ, կլինի սխալ: Կառավարությունը բարձրացնոում է երեխայի ծննդի համար հատկացվող վճարների չափը, փորձում իրականացնել այլ սոցիալական ծրագրեր, որոնք կխթանեն ծնելիությունը: Իհարկե այդ ծրագրերի ուղիղ էֆեկկտը ամենևին բացարձակ երաշխավորված չէ, և առավել ևս միայն ծնելիության միջոցով գործնականում անհնար է հասնել ժողովրդագրական սահմանված նպատակներին:

Անկասկած է, որ անհրաժեշտ է նաև բնակչության ներհոսք, լինի հայրենադարձության, թե՞ այլ ազգերի ներկայացուցիչների: Այստեղ էլ իհարկե առաջանում է խնդիրների, անելիքների, նաև ռիսկերի և մարտահրավերների մի նոր շերտ, առաջացնելով հարցերի նոր խումբ: Այդ ամենին ավելանում է այն, իհարկե բացարձակապես բեռի կամ արգելապատների իմաստով, որ հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքի որակն ու բովանդակությունը ոչ միայն չեն նպաստում ժողովրդագրական խնդիրների լուծման շուրջ նվազագույնը արդյունավետ մասնագիտական քննարկումների ծավալմանն ու լուծումների մշակմանը, այլ իրենց բնույթով ու տրամաբանությամբ նույնիսկ հակաժողովրդագրական են: Եվ այստեղ պատասխանատվությունը գործնականում հավասարապես կրում են գրեթե բոլոր դերակատարները, հազվադեպ բացառություններով: Եվ, գուցե հնչի տարօրինակ, սակայն ներկայիս իրավիճակում այստեղ չափազանց մեծ խնդիր ստեղծում է նախկին կառավարող համակարգ-ընդդիմությունը, որն իր գործունեության հիմքում դրել է մի սկզբունք՝ «որքան առավել վատ պատկեր ներկայացվի ապագայի համար, այդքան առավել ինտենսիվ կմաշվի քաղաքական իշխանության քոքը»: Սա բոլորովին չի նշանակում, թե նվազում է ժողովրդագրական հեռանկարների համար քաղաքական մեծամասնության պատասխանատվությունը: Պարզապես, դրա աներկբա առկայության ֆոնին, այսպես ասած քաղաքական ընդդիմություն-նախկին կառավարող համակարգը առաջ է քաշել գործունեության մի սկզբունք, որն իր բնույթով ստվերում է թողնում հարցի համար գործող իշխանության պատասխանատվությունը, Հայաստանի համար գլխավոր մարտահրավերը զոհաբերելով ներքաղաքական կոնյուկտուրային, չի բացառվում իհարկե՝ նաև արտաքին «խթանիչների» բերումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում