Վիքիլիքս կայքը, Իրանի մասին կատարած իր բացահայտումներում անդրադառնալով Աբուդաբիի թագաժառանգ, զինված ուժերի հրամանատար, ԱԳ նախարար Շեյխ Մուհամադ Բին Զայեդ Ալ Նահյանի և ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Թիմութի Գարդների հետ ունեցած հանդիպմանը, բացահայտում է, որ Աբուդաբիի ղեկավարությունն ԱՄՆ-ից պահանջել է, որ Իրանի նախագահական ընտրությունների ընթացքին թույլ չտա՝ բարեկարգչականների առաջնորդ Միր Հուսեյն Մուսավիի և նրա կանաչների շարժումը հաղթանակ տանեն: Ըստ Աբուդաբիի ղեկավարների մեկնաբանության՝ «Մուսավին փառասիրության դիտանկյունից հավասար է Ահմադինեժադին, նրանց նպատակները նույնն են, միայն տարբերվում են իրենց մարտավարություններով, Ահմադինեժադը, գոնե բաց գիրք է, բայց Մուսավին՝ ոչ, այդ իսկ պատճառով ավելի վտանգավոր է Ահմադինեժադից:»
Wikikeaks-ի համաձայն՝ Աբուդաբիի ղեկավարները վերջում ընդգծել են, որ 1979-ին Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատան գրավման գործողությունում Մուսավին էլ ունեցել է իր մասնակցության բաժինը: