Հայաստանում կառավարող մեծամասնության նախաձեռնությամբ քննարկվեց Ներքին գործերի նախարարության ձևավորման, փաստացի՝ վերականգնման հարցը: Հարցն անշուշտ ունի երկու առանցքային բաղադրիչ՝ իրավական-կառավարչական, և քաղաքական: Անշուշտ բերվում են հիմնավորումներ, թե ներքին գործերի նախարարության ձևավորումը որքանով կբարձրացնի իրավապահ համակարգի կառավարման արդյունավետությունը, գործունեության էֆեկտը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Իրազեկ քաղաքացիներ» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ:
Ըստ Իոաննիսյանի՝ ՆԳՆ նպատակը այն է, որ լինի քաղաքական պատասխանատվություն: «Ամենավատ բանը, որ կարող է տեղի ունենալ՝ այս ռեֆորմի տեղի չունենալն է: ԳՇ մոդելը գալիս է ոստիկանություն: Ուսադիրներով նախարար չի լինում, հրամանատարական ուղղահայացը առանձին է: Հրամաններ տալու է ոչ թե ՆԳ նախարարը, այլ ոստիկանապետը»: