Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Հայաստանն առայժմ կարողանում է մանևրել, գուցե ինչ-որ փուլում դա այլևս հնարավոր չլինի

Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանցը (FinCEN) և ԱՄՆ ֆինանսների նախարարության Արդյունաբերության և անվտանգության բյուրոն (BIS) Հայաստանը ներառել են երկրների ցանկում, որոնց տարածքով ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները կարող են արտահանվել Ռուսաստան և Բելառուս:

«Արդյունաբերության և անվտանգության բյուրոն սահմանել է որոշ ընդհանուր տարածքներ, որոնց միջոցով, ինչպես հայտնի է դարձել, իրականացվում է սահմանափակված կամ վերահսկվող արտահանում դեպի Ռուսաստան և Բելառուս: Այդ կետերը ներառում են, բայց չեն սահմանափակվում Հայաստանը, Բրազիլիան, Չինաստանը, Վրաստանը, Հնդկաստանը, Իսրայելը, Ղազախստանը, Ղըրղըզստանը, Մեքսիկան, Նիկարագուան, Սերբիան, Սինգապուրը, Հարավային Աֆրիկան, Թայվանը, Տաջիկստանը, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Ուզբեկստանը», – նշվում է հայտարարության մեջ:

Որոշ դեպքերում ապրանքներն ԱՄՆ վերահսկողությամբ կարող են օրինականորեն արտահանվել այս կամ այլ իրավասության շրջաններ՝ որպես հումք պատրաստի ապրանքներ արտադրելու համար: Սակայն այդ պատրաստի ապրանքների հետագա արտահանումը դեպի Ռուսաստան կամ Բելառուս կարող է արգելվել:

FinCEN-ն ու Bis-ը կոչ են անում լարել զգոնությունը Ռուսաստանի և Բելառուսի կողմից արտահանող վերահսկողությունից խուսափելու պոտենցիալ փորձերի նկատմամբ:

Արդյունաբերության և անվտանգության բյուրոն «առանձնահատուկ մտահոգություն առաջացնող» ապրանքների կատեգորիա է համարում տեխնիկան, որը կարող է օգտագործվել ռազմական նպատակներով՝ ինքնաթիռների պահեստամասերը, հիդրոակուստիկ համակարգերը, ալեհավաքները, սպեկտրոֆոտոմետրերը, GPS համակարգերը, վակուումային պոմպերը, նավթահանքային սարքավորումներն և այլն:

Քաղաքագետ Դավիթ Հարությունովն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ ցանկում միայն Հայաստանը չէ, որ ներառված է, կան մի շարք պետություններ, որոնք բավականին ջերմ հարաբերություններ ունեն Միացյալ Նահանգների հետ․ «Օրինակ՝ Վրաստանը, Իսրայելը ևս ներառված են, ուստի խոսքը չի գնում այն մասին, որ կոնկրետ Հայաստանի մասով վտանգ կա։ Իրենք պարզապես վերլուծել են, որ հիշյալ երկրների հետ Ռուսաստանը բավականին ակտիվ առևտրատնտեսական հարաբերություններ ունի, ուստի մեխանիկորեն իրենք կարող են այդ պրոցեսի մեջ ինչ-որ կերպ ներգրավել։ Դա չի ենթադրում ինչ-որ հետևանքներ պատժամիջոցների տեսքով կամ ինչ-որ ռեպրեսիաներ ԱՄՆ-ի կողմից»։

Հարությունովի խոսքերով՝ հիմնական վտանգն այն է, որ անկախությունից ի վեր Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառուցված է եղել մանևրելու վրա․ «Հիմա այդ մանևրելու հնարավորությունը պակասում է։ Երբ ուժային կենտրոնների միջև կա կոնֆլիկտ, այդ մանևրելու հնարավորությունները բարդանում են։ Կա պոտենցիալ վտանգ, որ ինչ-որ փուլում կողմերից մեկը կարող է ստեղծել այնպիսի իրավիճակ, երբ այլևս հնարավորություն չլինի համատեղ հարաբերությունները մյուս ուժային կենտրոնի հետ։ Բայց առայժմ այդ խնդիրը շատ լուրջ չէ, այն առարկայական բնույթ չի կրում։ Թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Եվրամիությունը և թե՛ Ռուսաստանը հասկանում են, որ իրենք կարող են լուծել իրենց խնդիրը, բայց վնաս կհասցնեն Հայաստանին։ Այսինքն՝ եթե պատժամիջոցների ռիսկ կա, պարզ է, որ Հայաստանի տնտեսությունը լուրջ պատժամիջոցների չի դիմանա, որովհետև շատ փխրուն է։ Նույն կերպ էլ Ռուսաստանը հասկանում է, որ արևմուտքի հետ Հայաստանը որոշակի հարաբերություններ ունի, նորից ճնշումներին չի դիմանա։ Այսինքն՝ հայկական կողմի առաջ ինչ-որ խնդիր դնելով, իրենք պարզապես հարաբերությունների ճգնաժամ կառաջացնեն»։

Քաղաքագետն ընդգծում է, որ ստեղծված իրավիճակը նոր չէ․ «Երբ տեղի ունեցավ Ղրիմի միացումը Ռուսաստանին, նույն իրավիճակն էր։

Ռուսական կողմը ցանկանում էր, որ հետխորհրդային երկրների կողմից աջակցություն լինի, բայց նաև շատ կոշտ չէր արձագանքում, երբ այդ աջակցությունը չէր ստանում։ Ռուսաստանը հասկանում էր, որ դա անպայման չէ, որ բերի իրենց համար ցանկալի արդյունքի, իսկ ահա փոխհարաբերությունների մեջ լարվածություն անպայման կառաջացնի։ Դա այն գործոնն է, որը Հայաստանին թույլ է տալիս լուրջ հետևանքներից խուսափել։ Բոլորը հասկանում են Հայաստանի բավականին խոցելի վիճակը թե՛ անվտանգային առումով և թե՛ նաև տնտեսական առումով արևմուտքի ու Ռուսաստանի հարաբերությունների կոնտեքստում։Այսինքն՝ Հայաստանին ընտրության առաջ դնելը ավերիչ կլինի Հայաստանի անվտանգության ու տնտեսության համար»։

Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ նշում է, որ կա ևս մեկ գործոն՝ Հայաստանն այնքան էլ կարևոր երկիր չէ։ Արևմուտքն, ըստ նրա, կարող է ճնշում գործադրել այն երկրի վրա, որը շատ կարևոր է․ «Հայաստանը մեծ դերակատարություն չունի աշխարհքաղաքական հարաբերություններում, ուստի լրացուցիչ ճնշում գործադրելու կարիք էլ չկա։ Մեզ ինչ-որ բան պարտադրելով հսկայական խնդիրներ չեն լուծվի և դա այն գործոնն է, որ թույլ է տալիս Հայաստանին առայժմ խուսափել լուրջ հետևանքներից»։

Դավիթ Հարությունյովը սակայն նշում է, որ հասկանալի պատճառներով իրավիճակը գնալով լարվելու է, քան կայունանալու ու ցավոք սրտի հնարավոր են իրավիճակներ, որոնք Հայաստանին վատ դրության մեջ կդնեն․ «Դա բացառել չի կարելի։ Փաստացի այժմ Հայաստանը կարողանում է մանևրել։Դրա ցուցանիշներից մեկն էլ հայ-ադրբեջանական խնդիրների կարգավորման երկու ֆորմատները՝ բրյուսելյանն ու մոսկովյանը։ Մենք տեսնում ենք, որ երկուսն էլ գոյություն ունեն։ Դա ինչ-որ տեղ ցուցանիշ է։ Միայն Հայաստանը չէ այդ վիճակում։ Հետխորհրդային երկրների մեծ մասը հիմա փաստացի այդ ռազմավարությունն են կիրառում։ Միայն Բելառուսն է, որ միանշանակ աջակցում է Ռուսաստանին, մնացածի պարագայում այլ իրավիճակ է»,-նկատեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում