Թուրքիայի ձգտումը կոնկրետ է՝ Հայաստանը ստորագրի Ադրբեջանի հետ մի պայմանագիր, որով կճանաչվի Արցախը Ադրբեջանի կազմում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կանխատեսում արեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Անդրադառնալով Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցին, Սաֆրաստյանը նկատեց․ «Հայ-թուրքական բանակցությունների երկրորդ փուլն է, որի նախաձեռնողը թուրքական կողմն է: Թուրքիան հարաբերություններ ուզում է, բայց գին է պահանջում Հայաստանից»:
Թուրքագետի խոսքով՝ ԱԽ քարտուղարի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը․ «Բանակցությունների ընթացքում Թուրքիան չի դնի նախապայմաններ, օգտագործում է կողմնակի հնարավորությունները»: