Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումով խաչվում են մշակութային ինքնությունը և պետական քաղաքականության ուղղությունները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման ետսակետ հայտնեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արսեն Հակոբյանը:
Արձանի տեղադրումը, ըստ Հակոբյանի լակմուսի թուղթ է,որը ցույց է տալիս թե մշակութային քաղաքականությունը ինչ ուղղությամբ է ընթանում․ «Մշակույթի նախարարության բացակայությունը ցույց է տալիս խնդիրների կարևորությունը: Մշակույթը ինքնակարգավորվող օրգանիզմ է: Արձանի տեղադրման շուրջ գործ ունենք իրավական խնդիրների հետ»:
Հակոբյանը կարծում է, որ ցանկացած շինարարական աշխատանք իրականացնելիս պետք է լիներ հնագիտական ուսումնասիրություն․ «Հատիս լեռը բնական հուշարձան է, դրա փոխակերպումը հարվածում է ՀՀ բնական միջավայրին: Արձանի շուրջ երկու դիսկուրս է, որը կապ չունի կրոնի հետ: Գործ ունենք ապաբարոյական մի երևույթի հետ, որի կերպարի կրողը եկեղեցին է: Լուրջ խնդրի հետ գործ ունենք, որ հիմքում անհիմն փաստարկներն են»: Հակոբյանը նաև առաջարկում է արձանի տեղադրման հետ կապված բարձրացնել հետևյալ հարցերը՝ ինչու Կոտայքի մարզում, ինչու Հատիս լեռան վրա և ինչու հենց դոմինանտ: