Հայ-թուրքական հարաբերությունների արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ-վերլուծաբան/ Լիբանան/ Բեյրութ/ Եղիա Թաշճեանը՝ անդրադառնալով Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցին:
Թաշճեանը կարծում է, որ հայկական կողմն է փորձում արագացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը․ «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա հայ-ադրբեջանական բանակցությունների վրա: Մտավախություն կա՝ Թուրքիան կարող է Հայաստանի առաջ նախապայման դնել՝ Արցախի հարցում զիջումների գնալ: Պարտված Հայաստանի հետ բանակցելը հեշտ է․ Թուրքիան կարող է ջանք թափել և սաստկացնել իր նախապայմանները»: Թաշճեանի փոխանցմամբ՝ Սփյուռքը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ կապված վերապահումներ ունի»: