Wednesday, 24 04 2024
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ

WikiLeaks. Հովիկ Աբրահամյանի՝ (Մուկ) «սուպերնախարարություն» գլխավորելու հնարավորության մասին

WikiLeaks-յան վերջին բացահայտումներից մեկն առնչվում է ԱԺ ներկայիս խոսնակ Հովիկ Աբրահամյանի՝ «սուպերնախարարություն» գլխավորելու հիմնախնդրին։ Երևանում ԱՄՆ դեսպանատնից Վաշինգտոն ուղարկված հաղորդագրությունը թվագրված է 2005 թվականի հունվարի 21-ով։

Հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը կարող է գլխավորել կառավարությունում ստեղծվելիք նոր «սուպերնախարարությունը»։ Այս նոր նշանակումը նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր Հովիկ Աբրահամյանին փաստացիորեն վերածում է փոխվարչապետի՝ վարչական տարբեր ոլորտներում նրան վերահսկման լայն հնարավորություններ ընձեռելով։

Բացի տեղական ինքնակառավարման մարմինների վրա ունեցած վերահսկողությունից, նրա պատասխանատվության գոտում են հայտնվում երեք այլ պետական գերատեսչություններ՝ ջրային պաշարներ, արտակարգ իրավիճակներ, փախստականներ ու միգրացիա։

Հայաստանի կառավարությունը դեռևս հանդես չի եկել այս մասին պաշտոնական հայտարարությամբ, սակայն դա ակնկալվում է առաջիկա շաբաթներին։

«Մուկ» մականվամբ (նկատի է առնվել նրա կարճահասակ լինելը) հայտնի Հովիկ Աբրահամյանին բազմիցս մեղադրել են հօգուտ Քոչարյանի խարդավանքներ իրականացնելու մեջ, այդ թվում՝ նաև 1998 և 2003 թվականների ընտրությունների ժամանակ։ Մի շարք վերլուծաբանների կարծիքով՝ որպես նոր «սուպերնախարար» Աբրահամյանը կարող է հակակշռի դեր ծառայել վարչապետ Անդրանիկ Մարգարյանի և ավելի քիչ չափով շտաբի պետ Մանուկ Թոփուզյանի հանդեպ բարյացակամ տրամադրված զանգվածի դեմ։

Դա համապատասխանում է Քոչարյանի շահերին, ով դրանով ցանկանում է կառավարությունում պահպանել իշխանության հանդեպ բարյացակամ տրամադրվածների նուրբ հավասարակշռությունը և, ըստ էության, ապահովել այն, որ ոչ մի ֆիգուր գերակա դիրքեր չունենա կառավարությունում։ Քոչարյանն Աբրահամյանին ավելի շատ է վստահում, քան՝ վարչապետին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում