ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը իշխանություն-ՀԱԿ երկխոսության առկախման պատճառը ոչ պատշաճ չի համարում։
«Որպեսզի տանգոն կայանա, և պարը գրավիչ լինի, պետք է փոխվստահություն լինի»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ այդ փոխվստահությունը, փաստորեն, իշխանությունը չունի ՀԱԿ-ի հանդեպ։
«Իշխանությունը մեր երկրում իրեն համարում է բացարձակ միապետ, սակայն ՀԱԿ-ը դարձավ միակ ուժը, որը կարողացավ զսպել ժողովրդի վրդովմունքը և գնաց առանց ցնցումների բարեփոխումներ կատարելու։ Մեր իշխանությունը, որ բազմիցս անօրինական որոշումներ է կայացրել, չի ցանկանում օրենքի սահմաններում միջամտել և ազատ արձակել Տիգրան Առաքելյանին, ում երաշխավոր էր դարձել ՀԱԿ-ի պես լուրջ միությունը»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը։
ՍԴՀԿ ատենապետը հիշեցրեց, որ երկխոսությունը կայացավ միայն այն բանից հետո, երբ չկային այլևս քաղբանտարկյալներ։ «Եթե չեն ուզում փոխել խափանման միջոցը, ուրեմն շահագրգիռ չեն երկխոսության շարունակմամբ»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը։
Սարգսյանը կարծում է, որ սա իշխանության կողմից մեծ սխալ է, որը չուղղելու դեպքում երկխոսությունը՝ տանգոն, չի կայանա, այլ կլինի մեկ այլ պար՝ տրնգի։











































