Tuesday, 05 12 2023
13:20
Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին հնչած կրակոցների և հայկական կողմի զոհի առնչությամբ
«Ռուսաստանը հույս ունի, որ Ալիևը կմասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին». Լավրով
Արմեն Գրիգորյանը Սպիտակ տանը հանդիպել է Ջեյք Սալիվանի հետ
Իննամյա դստեր մազերից քաշելով, ձեռքերով ու ոտքերով մարմնի տարբեր մասերին հարվածելով դպրոցից տեղափոխել է բնակարան
«Միջանցքի» ուղղությունն ու վերակացուն կփոխվե՞ն. ՌԴ-ին փոխարինելու է գալիս Իրանը
Հակառակորդի դիպուկահարի կրակոցից զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Իրանը ողջունում է նոր քայլերը, որոնք Հայաստանը ձեռնարկել է հանուն խաղաղության ու անվտանգության. դեսպան
ՀՀ-Հնդկաստան հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է
Եթե ձեզ թվում է, թե ձեր խիղճը մաքուր է, ապա հիշողության հետ կապված խնդիր ունեք. Թունյան
Արա Մարգարյանն իր հավատարմագրերն է հանձնել Լիտվայի նախագահին
Արմեն Եգանյանը նշանակվել է Վենեսուելայում ՀՀ դեսպան
Տիկնիզյանի գնահատականը ռուսական լիգային․ Հայ ֆուտբոլիստը մտադիր է հեռանալ․․․
Լարսը բաց է բոլոր մեքենաների համար
ԱԱ․ Սկսվել է Հայաստան – Ալբանիա հանդիպման տոմսերի վաճառքը
Ռուսական հաղորդումները եթերային աղբ են, որ վնասում են Հայաստանի հանրային մթնոլորտը
12:15
10 միլիոն դոլարին համարժեք դրամ կուղղվի ՀՀ-ում կանանց ձեռներեցության զարգացմանը
«Ծուռ հայելու» նոր խաղը խորհրդարանում
11:45
Ucom-ում մեկնարկել են Ամանորյա անակնկալները. ռոումինգում 5 դրամ 1 ՄԲ-ի դիմաց դեկտեմբերի 1-ից հունվարի 31-ը
Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու համար ՌԴ նախագահին դատելու՞ էինք. ԱԺ նախագահ
Ձեր ձայնը կտա՞ք մեկին, ով Արցախն Ադրբեջանի մաս ճանաչեց. ընդդիմադիր պատգամավոր
Ի՞նչ գործ ունեք մեր խոստումների հետ. դուք խորոված էիք անում, մեր գնդակահարությունը բեմադրում
«Հայաքվեն» հանձնաժողովում սպանվեց . պառլամենտարիզմի ոչնչացմանն ուղղված քայլ էր
Իսրայելական Մոսադը ակտիվորեն փնտրում է ՀԱՄԱՍ-ի առաջնորդին
11:15
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար արկեր է պատվիրել
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալի հետ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նավթի գները նվազել են. 04-12-23
Ուղիղ. Փորձագիտական համաժողով` «Խաղաղության խաչմերուկի» թեմայով
Հայաստանի ատոմակայանը փակելու պլաններ չկան․ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը՝ թուրքական կողմի պահանջի մասին
«Բաստիոններին» կմիանան «Կեսարները». Ֆրանսիան շտապում է զինել Հայաստանին

Քրիստոսի արձանի շինարարությունը կասեցվել է

Արձանի տեղադրման տեղադիրքի ընտրության վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարություն «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից որևէ փաստաթուղթ դեռ չի ստացվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

«Հարգելի քաղաքացիներ,

Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրման նախագծի վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը՝

Հուլիսի 7-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահի կողմից Հիսուս Քրիստոսի մեծ արձան կառուցելու նախաձեռնության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն, կառավարության մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն։

Հայտնում ենք, որ արձանի տեղադրման տեղադիրքի ընտրության վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարություն «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից որևէ փաստաթուղթ դեռ չի ստացվել։

Ընդառաջ գնալով մասնագիտական հանրույթի ու հանրային տարբեր շերտերի հնչեցրած մտահոգություններին, հիմնադրամի կողմից արձանի շինարարությունն այս պահին կասեցված է, դրանք կմեկնարկեն միայն պատկան մարմինների կողմից շինարարական աշխատանքները սկսելու համար համապատասխան մասնագիտական և փորձաքննական եզրակացություններն ու թույլտվությունները ստանալուց հետո։

Հիշեցնենք, որ Հատիս լեռը ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում համաձայն «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշման։

Բնության հուշարձանի պահպանությունը կարգավորվում է Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետով, այն է՝ ՀՀ-ում բնության հուշարձանի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը, ինչպես նաև այլ ենթաօրենսդրական ակտերով։

Նախագծի վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարությունը մասնագիտական եզարակացություն կտա միայն համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո»,- ասված է հայտարարության մեջ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում