Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ով Լիբիայում ՆԱՏՕ-ի գործողությունները սկսվելուց առաջ Լիբիայի վերաբերյալ նիստին չէր հրավիրել Թուրքիայի վարչապետ Էրդողանին, մտադիր է Քադաֆիի գահընկեցությունից հետո՝ սեպտեմբերի 1-ին անցկացնել հերթական նիստը։
Այս անգամ, սակայն, Սարկոզին որոշել է հրավիրել Էրդողանին, որը մերժմամբ է պատասխանել նրան։ Էրդողանն իր այդ որոշումը «պատճառաբանել» է Ռամադանի տոնով։ Էրդողանի փոխարեն, Փարիզում Թուրքիան կներկայացնի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։
Նշվում է, որ նիստին չեն մասնակցելու մի շարք երկրների առաջնորդներ, այդ թվում նաև՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։