Հելմենդի նահանգապետարանի մոտ պայթյուն է որոտացել: Դեպքը քիչ առաջ է տեղի ունեցել, ստացվում են տեղեկություններ այն մասին, որ բեռնատար մեքենան պայթեցվել է նահանգապետարանից 50 մետր հեռավորության վրա, այն հավանաբար մահապարտ-ահաբեկիչն է պայթեցրել:
Ինչպես հաղորդում է BBC-ն, տեղեկություններ են ստացվում 4 զոհերի և ավելի քան 40 վիրավորների մասին, սակայն տուժածների թիվը կարող է ավելանալ:









































