Ինչպես հաղորդվում է ԼՂՀ Պաշտպանության բանակի Լրատվության և քարոզչության բաժնից, համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` անցած 7 օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 230 անգամ:
Հակառակորդը հիմնականում օգտագործել է АК, СВД և ПК տիպի հրաձգային զենքեր: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների թիրախային և անկանոն կրակոցներ են արձակվել առաջնային գծի տարբեր ուղղություններով, որոնց արդյունքում օգոստոսի 21-ին արևելյան պաշտպանական հատվածում վիրավորվել է ՊԲ զինծառայող Նվեր Գարիկի Սարգսյանը:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որպեսզի ճնշեն նախահարձակ հակառակորդի ակտիվությունը:
Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ ադրբեջանական կողմը ևս ունեցել է կորուստներ:











































