Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հնարավոր է օգոստոսին այցելի Ուկրաինա, հայտարարել է Վատիկանի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերը։
Այցը կարող է տեղի ունենալ հուլիսի վերջին՝ Հռոմի պապի Կանադա կատարած այցից հետո, ասել է Գալագերը իտալական Rai1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Հռոմի պապը բազմիցս խոսել է Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության, ինչպես նաև այդ երկիր այցելելու ցանկության մասին։
«Ես կցանկանայի գնալ Ուկրաինա: Բայց ես դա անելու համար պետք է սպասեմ հարմար պահի, քանի որ հեշտ չէ ճիշտ որոշում կայացնելը», – ասել է նա: