Պատմաբան Զոհրաբ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Էսօր տուրիստ գայթակղելու համար Երևանին ու Հայաստանի բոլոր մարզերին ոչ թե արձան է պետք, այլ կենդանի փառատոներ. ծիրանի, ելակի, մոշի, մորու, որն ասեմ, ժինգյալով հացի, լավաշի, մատնաքաշի, պոպոքի մուրաբայի, թթու լավաշի ու թթու վարունգի, թթի, տանձի, դեղձի ու խաղողի օղու… ու նենց իսկական, ջահելական գժոտ փառատոներ: Թե չէ ինչ արձան, այ անտաղանդներ: