Wednesday, 24 04 2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»

Կովկասի ռուս-ղազախական ինդիկատորը

Ղազախստանը դուրս է գալիս Արժույթի միջպետական ​​կոմիտեի մասին ԱՊՀ համաձայնագրից. Կոմիտեն ստեղծվել է արժութային-վճարային և վարկային հարաբերությունների ոլորտում բազմակողմ համագործակցության կազմակերպմանը նպաստելու նպատակով։ Այդ մասին հայտնում են ղազախական լրատվամիջոցները: Տեղեկությունը հատկապես ուշադրություն է գրավում վերջին շրջանում որոշակի նոոր թափ ստացած ռուս-ղազախական «կսմիթների» ալիքի համատեքստում: Դրա պայմանական մեկնարկ դիտվում է Սանկտ-Պետերբուրգի տնտեսական ֆորումում Դոնբասի և Լուգանսկի մասին Ղազախստանի նախկին նախագահ Տոկաևի հայտնի պատասխանը Մարգարիտա Սիմոնյանին: Օրերս էլ Ղազախստանը դիտարկում էր Արևմուտքին էներգակիրների մատակարարման հնարավորությունը՝ ռուսական էներգակիրներից կախվածության խնդրի լուծումների համատեքստում: Դրան ի պատասխան, Աստանայի հանդեպ որոշակի քայլեր եղան Ռուսաստանից՝ նավթային տերմինալների ժամանակավոր արգելափակում տարբեր պատճառներով: Այդ ամենը շատերի մոտ են հարց առաջացրել, թե ի՞նչ է կատարվում ռուս-ղազախական «ճակատում», արդյո՞ք հասունանում է կոնֆլիկտ և ո՞րն է դրա այսպես ասած հիմքը, մոտիվը կամ պատճառը՝ Ղազախստանը ուզում է «թռչե՞լ» ռուսական գնացքից, թե՞ պարզապես փորձում է Ռուսաստանի հանդեպ պահել այնպիսի տարածություն, որը կապահովի հավասարակշռություն Մոսկվայի և Արևմուտքի միջև, իսկ Կրեմլը դժգոհ է դրանից:

Իրավիճակը միարժեք չէ: Ղազախստանը հայտարարում է, թե որևէ կերպ կասկածի ենթակա չէ Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունը, դաշնակցությունը, միաժամանակ սակայն ինքը չի գնա արևմտյան պատժամիջոցների շրջանցման: Տեղի ունեցողը անշուշտ անխուսափելիորեն դիտարկվում է դեռևս ամիսներ առաջ հայտնի իրադարձությունների և Ղազախստան՝ ՀԱՊԿ զորք մուտքի իրողության «շղթայում»: ՀԱՊԿ զինուժը արագ դուրս եկավ, սակայն ըստ ոչ պաշտոնական, բայց բավականին իրազեկ աղբյուրների, Ղազախստանում այդ քողի տակ հայտնվել և մնացել է մի քանի հազարանոց ռուսական կոնտինգենտ: Արդյո՞ք Աստանան այսօր փորձում է հասնել նրան, որ Ռուսաստանը դուրս բերի նաև դա, թե՞ հակառակը՝ Ռուսաստանի հետ պարբերական «կսմիթներով» փորձ է արվում լուծել այդ կոնտինգենտի առկայության քողարկիչ ևս մի բաղադրիչի, կարևոր բաղադրիչի հարց՝ Տոկաևի այսպես ասած հանրային լեգիտիմության հարցը, որովհետև ՀԱՊԿ մուտքից հետո եղան գնահատականներ և պնդումներ, որ Տոկաևը Ղազախստանը հանձնեց Մոսկվային:

Մինչդեռ այսօր տեղի ունեցողը առնվազն առաջացնում է հարց՝ միթե՞ այդպես է, չէ՞ որ Տոկաևը կարծես թե դիմադրում է, էլ ինչպե՞ս համարել, որ նա հանձնեց երկիրը Մոսկվային: Դա կարևոր է, որպեսզի Տոկաևը որոշակի կայուն լեգիտիմություն ունենա ղազախական հանրության շրջանում: Դա իհարկե չի էլ նշանակում, որ «կսմիթները» բանալ թատրոն են: Խոսքն իհարկե թատրոնի մասին չէ, այլ բարդ իրավիճակում երկուստեք շահերի ոչ միայն բախման, հակադրության, այլ նաև որոշակի չբարձրաձայնված առկայության մասին, որը «գծում» է քաղաքական բազմազան խաղի օպտիմալ շրջանակ: Համենայն դեպս առայժմ ակնառու է, որ ռուս-ղազախական հարաբերությունը գոնե մինչ հիմա դուրս չի եկել այդօրինակ շրջանակից: Իսկ հարցը կարևոր է եվրասիական ամբողջ ռեգիոնը ներառող սուբյեկտների շրջանակի համար, քանի որ այդ ռեգիոնի համար զարգացումների տրամաբանության տեսանկյունից արևմուտքում հիմնարար նշանակություն ունի ուկրաինական, իսկ արևելքում՝ ղազախական ուղղությունը: Այդ ուղղություններում ռուսական քաղաքականության իրադրությունն է զգալիորեն պայմանավորելու նաև ազդեցությունը մնացյալ, այդ թվում կովկասյան ռեգիոնի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում