Ուկրաինայի իշխանությունները հայտնում են, որ ռուս զինվորականները գնդակոծում են Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի շրջանները և միտումնավոր հրկիզում ցորենի ցանքատարածությունները։
Դնեպրի մարզխորհրդի նախագահ Նիկոլայ Լուկաշչուկի խոսքով՝ ռուսական բանակի կողմից Զապորոժիեի շրջանի գնդակոծության հետևանքով այրվում են ցորենի դաշտեր։ Ակտիվիստ Իգոր Լուցենկոն հացահատիկի դաշտում բռնկված հրդեհից լուսանկարներ է հրապարակել։
Լուցենկոյի խոսքով՝ կրակի բոցերի բարձրությունը երբեմն հասնում է 5 մետրի, իսկ կրակի գիծը հարյուրավոր մետրեր տարածվում է ճակատի երկայնքով։