ԵՊՀ-ում 520 թափուր տեղը ուրախալի լուր է․ մարդիկ իրատեսական են մոտենում կրթական շուկային: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանը:
Թադևոսյանը կարծում է, որ մենք այնքան վատ վիճակում ենք, որ հնարավոր է երեք քայլի տեղ է մնացել․ «Կրթական համակարգը լուրջ ճգնաժամի մեջ է, կոլապս է: Մասնագիտություններ կան մեռնում են: Մեր աշխատաշուկայում և կրթական ոլորտում ռադիկալ անհամապատասխանություն է»:
Թադևոսյանի խոսքով՝ կոլեկտիվ մտագործունեություն է պետք, որպեսզի մարտահրավերները հաղթահարենք: