Wednesday, 24 04 2024
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն

ՊՆ-ի և ԳՇ-ի միաձուլումով կարող են քաղաքական հարցեր լուծվել, որոնք մեզ ձեռնտու չեն

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վստահ է, որ  Պաշտպանության և զինվորական ծառայության մասին օրենքներում առաջարկվող փոփոխություններով գերատեսչությունում մթնոլորտ է փոխվելու։ Նախարարը նշել է, որ իրենց նպատակն է պաշտպանության նախարարությունը դարձնել միաձույլ կառույց։ Նրա խոսքով՝ շատ բարդ է նույն նախարարության ներսում տարբեր սպաների, գնդապետների ու գեներալների հագուստի վրա կարդալ՝ «պաշտպանության նախարարություն» և «գլխավոր շտաբ»։

«Մենք մեկ մարմին ենք, մեկ ամբողջություն ենք։ Որպեսզի ռազմական գործողությունների ժամանակ չլինի այդ անջրպետը, պետք է այս փոփոխությունները կատարվեն օր առաջ»,- ընդգծել է նախարարը։

Նոր փոփոխություններով՝ գլխավոր շտաբի պետը լինելու է պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։ Զինված ուժերը զբաղվելու են միայն երկրի պաշտպանությամբ, մարտական պատրաստությամբ։

Այս առնչությամբ ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ցանկացած գերատեսչության ղեկավար փորձում է իր պնդումներն արդարացնել և դա բնական է: Տվյալ դեպքում ՊՆ-ի և Գլխավոր շտաբի միաձուլում ես սխալ եմ համարում, որովհետև դրանք տարբեր կառույցներ են: Նախարարը բազմիցս ասել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական է և քաղաքացիական անձը կարող է այդ պաշտոնում նշանակվել, ապա Գլխավոր շտաբում չեն կարող քաղաքացիական մարդիկ լինել, հետևաբար ռազմական գործն իրականացնում են ռազմական գործիչները: Տվյալ դեպքում քաղաքական կառույցի ներքո բերել ռազմական կառույց միաձուլել և ղեկավարը քաղաքացիական անձի լինի, ճիշտ չէ: Այստեղ բազմաթիվ տեխնիկական հարցեր կան՝ սկսած սպառազինության քաղաքականությունից, վերջացրած 5-ամյա կամ 10-ամյա ծրագիր ներկայացնելու քաղաքականությունից»:

Փորձագետի խոսքով, այս փոփոխություններով կարող են քաղաքական հարցեր լուծվել, որոնք մեզ ձեռնտու չէ. «Իրականում ոչ թե փոփոխություններ են անհրաժեշտ վարչական, ադմինիստրատիվ կառույցներում, որոնք, ըստ էության, իրենց գործառույթն իրականացնում են, այլ ընդհանրապես հարկավոր է Զինված ուժերում բարեփոխումներ իրականացնել, մասնավորապես, ժամկետային, պայմանագրային զինծառայողների ծառայության հետ կապված: Թե չէ, երկու կառույցները միաձուլել ու ասել՝ դա բարելավում է կամ պրոֆեսիոնալ բանակի ենք գնում, դա այդքան էլ այդպես չէ: Դա անհասկանալի է, որովհետև աշխարհի առաջատար պետություններն իրենց ռազմական կառույցները այդպես չեն միաձուլում: Գոնե աշխարհի փորձը պետք է հաշվի առնվեր այստեղ»,-ասաց Կարեն Հովհաննիսյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է սրանով միտում կա ընդհանրապես ցրելու Գլխավոր շտաբը, փորձագետը պատասխանեց. «Գլխավոր շտաբի ֆունկցիաները իրենցից ենթադրում են հենց ԳՇ-ի անկախություն: ԳՇ-ի վրա դրված է ռազմավարության մշակում, սպառազինության անհրաժեշտության մշակում և դրանք ներկայացնել ՊՆ-ին: Պաշտպանության նախարարն էլ, քանի որ կառավարությունում ներկայացված անձ է, այդ ամենը ներկայացնում է կառավարության հաստատմանը: Այսինքն սա խիստ մասնագիտական հարց է, որը մենաշնորհային կերպով տրված է Գլխավոր շտաբին: Այս դեպքում ԳՇ-ն կարողանում էր անկախ լինել, գոնե սպառազինության պարագայում և կատարել իր գործառույթները: Հիմա թե որքանով կստացվի պահպանել այդ անկախությունը կամ ընդհանրապես ինչ դուրս կգա այս ամենից, դժվարանում եմ ասել: Ես այնքան էլ լավատես չեմ այդ միաձուլումից: Աստված տա, որ սխալվեմ»:

Նա հավելեց, որ այն, որ 44-օրյա պատերազմից հետո բանակում լրջագույնս փոփոխությունների անհրաժեշտություն կա, դա անքննելի է. «Մինչև ՊՆ-ի և ԳՇ-ի միաձուլմանը հասնելը, այնքան անիմաստ պաշտոններ կան նույն զորամասերում, որոնք ընդհանրապես վերացվեն: Նաև պրոֆեսիոնալ բանակի ճանապարհին բազմաթիվ անելիքներ կան, բայց ցավոք սրտի, շատ դանդաղ տեմպերով ենք այդ ամենն անում, մինչդեռ կարող էինք շատ արագ անել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում