Ղազախստանի նախագահ Կասիմ ժոմարտ Տոկաևը երկրի տրանսպորտային-տարանցիկ ներուժի զարգացման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հանձնարարել է մշակել հաղորդակցության և բեռների փոխադրման այլընտրանքային երթուղիներ: Մատակարարումների դիվերսիֆիկացումը Ղազախստանի նախագահը անվանել է անհրաժեշտություն։
Տոկաևի խոսքով՝ ղազախական նավթի արտահանման զարգացման հիմնական ուղղությունը պետք է լինի Տրանսկասպյան երթուղին, Չինաստանը, Ղազախստանը, Կասպից ծովի ջրատարածքը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և ԵՄ երկրները միացնող տրանսպորտային համակարգը: